Հայաստանը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։
Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,- գրել է Բադալյանը։