Հայաստանի 10 լավագույն շախմատիստները․ Հրապարակվել է անվանացանկը «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՈՒԵՖԱ-ն Ազգերի լիգայի վիճակահանության մասնակիցների թվում չի ներառել Ռուսաստանի հավաքականին Նիկոլի իրական այլընտրանքը Հանրապետականն է ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ․ Շարմազանով Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ Զաքարյան Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները 347 ծնունդ` անպտղության հաղթահարման պետական աջակցության ծրագրով Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը Կայացել է ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել հարցերի Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ ՄԻՊ-ը հանդիպել է Վրաստանում կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ Ի՞նչ հեռանկար է բացվում հայ-վրացական հարաբերությունների համար Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի հռչակագրին Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի Երբ մարդիկ իմանան, թե Փաշինյանը ինչ է պատրաստվում անել ՀՀ-ի հետ, հազարավորները դուրս են գալու փողոց․ Հայրապետյան (տեսանյութ) Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը․ Շարմազանով «Թևս կջարդես, թո'ղ», «Հանգիստ». ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ընդդիմադիր ակտիվիստներին (տեսանյութ) Ի՞նչ է ենթադրում «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, և ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը ՀՀ-ից (տեսանյութ)Հրդեհ տան տանիքումՎատ է, որ մարդիկ հիմնականում չեն տարբերում Հյուսիսային Արցախը և Լեռնային ԱրցախըՍուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն ԶուրաբյանԱդրբեջանի ՊՆ փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր (տեսանյութ) Այրում գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել․ կա տուժած (լուսանկար)ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան18+ ՌԴ-ի Կամչատկայում մեքենան ամբողջ արագությամբ մխրճվել է ժամկետային զինծառայողների ամբոխի մեջ (տեսանյութ)Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ ԱռաքելյանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դատարանը կքննի ՊՆ նախկին նախարարի վերաբերյալ քրեական գործը՝ առանց նրա մասնակցության
Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՎրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել էՄեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը․ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ էԻնչքա՞ն է Զելենսկին ցանկանում մաշել իր ժողովրդին վաղուց պարտված պատերազմում․ Die Welt-ի ընթերցողների մեկնաբանություններըԳազի արտահոսքի հետևանքով տանը պայթյուն է տեղի ունեցել․ տուժած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրինՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհըՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն հարցերին
ՔԿ-ն՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին
Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել էՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին. ՔԿ«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին. մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին (տեսանյութ)
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է
Թուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և´ 2016-ին, և 2020-ին, և դրանից հետո Թուրքիայի հետ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ․ Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

ՀՀ կառավարությունը պիտի է հատուկ կարգավիճակ տա սեպտեմբերին Արցախում զոհվածների ընտանիքներին

ՀՀ կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն տրամադրի սեպտեմբերին Արցախում զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձանց ու ընտանիքներին՝ պահելով 44-օրյա պատերազմի սկզբունքը: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի ցեղասպանության վերջին դրվագի՝ սեպտեմբերյան ագրեսիայի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր անձինք են զոհվել ու վիրավորվել, որոնք որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել և նման միտում էլ տեսանելի չէ:

Նախ, սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով մոտ 230 զոհ է արձանագրվել, որոնցից առնվազն 19-ը քաղաքացիական անձինք էին, ներառյալ՝ 6 երեխա: Իսկ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, ըստ ՆԳՆ վերջին թարմացման, մոտ 220 անձի մահ է արձանագրվել: Իսկ ագրեսիայի հետևանքով անհայտ կորածների թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին հրապարակման, 42 է, ներառյալ՝ 12 քաղաքացիական անձ, իսկ պայթյունի հետևանքով անհայտ կորածներինը՝ ըստ ՆԳՆ հրապարակման, շուրջ 50 է: Բոլոր տվյալները նախնական ու մոտավոր են, և ԴՆԹ հետազոտությունների ավարտից, ամբողջական ու պաշտոնական ցուցակագրումից հետո հնարավոր կլինի հստակ թվեր նշել:

Եթե մարտական գործողությունների ժամանակ զոհված, վիրավորված ու անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը լուծվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (1000+) միջոցով՝ համապատասխան օրենսդրական դաշտի հիման վրա, նույնիսկ որի մասով, կարծես թե, վարչարարական խնդիրներ ու ձգձգումներ կան, ապա այս հիմնադրամի շահառու չհանդիսացող անձանց մասով խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: Մասնավորապես, ագրեսիայի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած քաղաքացիական անձինք և նրանց ընտանիքները, ինչպես նաև պայթյունի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձինք (այդ թվում՝ զինծառայողները) և նրանց ընտանիքները որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել առ այսօր: Հիմք ընդունելով վերոնշյալ մոտավոր թվերը՝ այդպիսի զոհված անձանց թիվը շուրջ 300 է, իսկ հաշմանդամության խումբ ձեռք բերած վիրավորների թվերի վերաբերյալ կդժվարանամ որևէ հաշվարկ ներկայացնել:

Պետական ծրագրերից դուրս մնացած նշյալ անձինք ու նրանց ընտանիքները պետք է հստակ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն ստանան ոչ միայն նրանց սուր սոցիալական խնդիրների պատճառով, այլ՝ առաջնահերթորեն պետության (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) կողմից ստանձնած անվտանգային պարտավորությունների ձախողման պատճառով: Ավելին, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել վառելիքի պահեստի պայթյունի հանգամանքները և քննարկել դրա հետևանքով զոհված զինվորականներին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու դարձնելու հնարավորությունները, քանի որ պայթյունը տեղի է ունեցել ռազմական օբյեկտում՝ պատերազմական գործողությունների հարուցած քաոսի ու խուճապի և զինված ուժերի կողմից այդ օբյեկտի անվտանգ կառավարման պարտավորության ձախողման պայմաններում: Այլ նուրբ հիմնավորումների մասին նախընտրում եմ հրապարակայնորեն չխոսել, բայց որոշում կայացնողները դրանք լավ կիմանան՝ ըստ այդմ կատարելով նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը նման որոշում է ընդունել և քաղաքացիական բոլոր զոհերին ու վիրավորներին հատկացրել է միանվագ ֆինանսական աջակցություն հետևյալ չափերով՝ զոհվածների ընտանիքներին՝ 5,000,000, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3,000,000, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 2,000,000, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1,000,000 ՀՀ դրամ:

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հստակ է, որ նշյալ խմբերի անձինք և նրանց ընտանիքներն ունեն իրավաչափ ակնկալիք՝ ստանալու հատուկ կարգավիճակ և ֆինանսական աջակցություն՝ առնվազն նշված չափերով»: