«Ամբիոնը պետք չի օգտագործել անգրագետ ասմունքի համար»․ «անգրագետը Դուք եք»․ Անի Խաչատրյանը փորձեց «դոշ տալ», բայց Ավինյանը չգնահատեց նրա «արջի ծառայությունը»` «տիկին Խաչատրյան, վա՜յ․․․» (տեսանյութ)

«Մայր Հայաստան» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների միջև բանավեճ տեղի ունեցավ։ «Հանրապետության» ղեկավար Անի Խաչատրյանին դուր չեկավ ընդդիմադիր խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի ելույթն ու նա հիշեցրեց, թե կա ընտրված քաղաքապետ ու իշխանություն։
«Ամբիոնը պետք չի օգտագործել մանկական երազանքների ու անգրագետ ասմունքի համար»,- ասաց նա Հայրապետյանին։
«Անգրագետը Դուք եք, գնացեք, կարդացեք»,- արձագանքեց Նարինե Հայրապետյանը։
Ավինյանը չգնահատեց Անի Խաչատրյանի «արջի ծառությունը» և դիտողություն արեց կանանց՝ լռելու նշան տալով և հետհաշվարկով․ «3,2․․․ լռեք»։ Սակայն, երբ Խաչատրյանը չլռեց, նա կրկնեց․ «Տիկին Խաչատրյան, վա՜յ․․․»։