Արդեն երկրորդ գիշերն է, որ ժամանակավորապես դադարեցվում է Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 22-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:
Նշենք, որ նույն պատճառաբանությամբ նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:30-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 06։30-ը, կրկին ժամանակավորապես դադարեցվել էր Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը: