Սամվել Ալեքսանյանի ընտանիքում երեխա է լույս աշխարհ եկել (լուսանկարներ)

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թոռնիկ է ունեցել։ Նրա դուստրը՝ Աստղիկը, տղա է լույս աշխարհ բերել։ Այս մասին տեղեկանում ենք Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինայի ինստագրամյան էջից։
Նրա գրառմանն արձագանքել են շատերը՝ շնորհավորելով փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ նորածինն Աստղիկի և ամուսնու երրորդ երեխան է։ Նրանք որդի և դուստր ունեն։


