Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ գիծը կառուցելու համար․ ի՞նչ նկատի Ալիևի օգնականը

Հայաստանի՝ որպես «աշխարհի խաչմերուկի» երևանյան հայեցակարգն ուտոպիստական բնույթ ունի։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք վերջին երեք տարիներին բանակցել ենք, բայց արդյունք չի եղել, հետևաբար, Հայաստանը պետք է քննարկի, մտածի, թե որքանով է սա արդյունավետ: Ադրբեջանն ուներ նաև ծրագիր Բ. Այս ծրագիրը Իրանի տարածքով տրանսպորտային կապեր հաստատելն է, Իրանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել են միջկառավարական փաստաթղթեր, մյուս կողմից՝ շարունակվում է մեր համագործակցությունը եղբայրական Թուրքիայի հետ Կարս-Իգդիր երկաթուղու կառուցման հարցում»,- ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ այս կերպ կկառուցվի շրջանաձև երկաթուղային գիծ Հարավային Կովկասի տարածաշրջանի շուրջ։
«Սակայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ գիծը կառուցելու համար, միջին միջանցքը բացում է նոր իրողություններ»,- նշել է Ալիևի օգնականը։
Անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Այս տարվա մայիսի վերջին Փաշինյանն ասել էր, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։ Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Ինչպես հայտարարել է Ալիևը, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հաշտության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը։