Երևանը պետք է հասկանա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հիմքը գտնվում է Հարավային Կովկասում, այլ ոչ թե Վաշինգտոնում. Հաջիև
Երևանը պետք է հասկանա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հիմքը գտնվում է Հարավային Կովկասում, այլ ոչ թե Վաշինգտոնում: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար, եթե այս երկրի իշխանությունները բարի կամք դրսևորեն։ Հայաստանն իր հերթին պետք է գիտակցի, որ խաղաղության հիմքը հենց տարածաշրջանում է (Հարավային Կովկասում). - խմբ.), և ոչ Վաշինգտոնում: Մեզ համար պատերազմն ավարտվել է, նոր ստատուս-քվոն է ի հայտ եկել: Նախկին ստատուս-քվոն անընդունելի էր, իսկ ներկայիսը հիմնված է միջազգային իրավունքի վրա: Հետևաբար, խոչընդոտներ չեն մնացել: «Խաղաղության» համաձայնագրի ստորագրում Հայաստանը պետք է նպաստի երկկողմ բանակցություններին, այլ ոչ թե փորձի միջամտել երրորդ կողմերին տարածաշրջանում տիրող իրավիճակին», - Բաքվում «Ապագաղութացում. կանանց հզորացում» միջազգային համաժողովում լրագրողներին ասել է Հաջիևը։
Նրա խոսքով` եթե Հայաստանը տարածաշրջանում հանդես գա դրական օրակարգով, հարաբերությունները կարող են կարգավորվել։