«Ռադիոլուրի» լրագրողները պատասխանել են ղեկավարությանը` «Բաքու»-ն փոխարինելով «Ստեփանակերտ»-ով (լուսանկարներ)
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից
Տեղումները կդադարեն սեպտեմբերի 25-ին. ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացըՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես ԱլեմանինԾանրամարտի երիտասարդների ԱԱ. մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա ԳրիգորյանըԵս կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետԴրանց մեջ մի էսքան խիղճ չկա՞ր, որ երեկ հարգեին Արցախում անցած տարի զոհված մեր նահատակների հիշատակը. Շարմազանով (տեսանյութ)
Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, այլ պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. Մարիա Զախարովա
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ
Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաք, կանցկացնի 2 հանդիպում
ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը և տրամաբանությանը․ Զախարովա
Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. ԹաթոյանԱդրբեջանը և Թուրքիան ամրապնդում են ռազմական կապերըԱնվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համարՈւրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում էԳրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցըՔանի դա չի արվել, մեկ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է․ Վահե ՀովհաննիսյանՔանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ «Հետք»Այո՛, այո՛, ես արդեն մի քանի ամիս է` ամուսնացել եմ. Շպռոտ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունըԴիլիջանի ոլորաններում մառախուղ Ալիևն օկուպացված Արցախում մասնակցել է այսպես կոչված Ղարաբաղի համալսարանի բացմանը
Եկել է բռունցքվելու ժամանակը. Uրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը (տեսանյութ)
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պшյթnւցիկների տեղադրման գործից
Մահացել է Արտաշես Գեղամյանը
Իսրայելը ռմբակոծում է ԼիբանանըԱրցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե»Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. կան կալանավորվածներՎախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան ԱբրահամյանԴեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
Յուրաքանչյուրն ուրիշի մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից
ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձըՍիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. Նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է. «Ժողովուրդ»Մահացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԻրանում պայթել է բալիստիկ հրթիռների ռազմաբազա. մեղադրում են Իսրայելին Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ»20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»«Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ»Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում լույս չի լինիԱրագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»Արցախն ուրացողը կուրանա մնացածը․ Գեղամյան Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Ճամբարակում, Մարտունիում, Վահանում
Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը:  Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հերթական դեպքը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:

«Այսպես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է  կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: Նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել  են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: Այս կերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի  ֆիզիկական անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկում  խեղաթյուրված տվյալներ մտցվեն, և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով չվճարվեն առանձնապես խոշոր չափերի հարկեր:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ հիշյալ անձինք, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին»  և ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, կանխիկ եղանակով և արտարժույթով ստանում են բնակարանների գնման կանխավճարները։

Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման նպատակով իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար 200 հազար ԱՄՆ դոլար կանխավճար` հետագայում բնակարանի ամբողջ գումարը վճարելու ժամանակ վաճառքի գործարքը որպես բաժնային սեփականության օտարման գործարք կնքելու նպատակով։

Սույն թվականի նոյեմբերի 13-ին համապատասխան հասցեում գտնվող բնակարանի գնման նպատակով՝ կանխիկ եղանակով և արտարժույթով գումարը ենթադրյալ գնորդի կողմից վճարելուց հետո՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն են տեղափոխվել քաղաքացիներ Ա․Հ․-ն և Ն․Ա․-ն: Վերջիններս ենթարկվել են անձնական խուզարկության։

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 500․000․000 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ հանցանքի դեպք՝  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն` ներկայացնելով նաև կազմված փաստաթղթերը: Այնտեղ են տեղափոխվել նաև  ձերբակալված անձինք:

Հիշյալ հանցանքի բացահայտումից ժամեր անց, կառուցապատող Ն․Ա-ի անվամբ հարկային մարմին է ներկայացվել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ՝ առաջացնելով շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ և վճարելով շուրջ 250 միլիոն ՀՀ դրամ գումար։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողներին և գնորդներին հորդորում է անշարժ գույքերի գնման  ժամանակ պայմանագրերում բացառապես նշել իրական արժեքները, իսկ վճարման ենթակա գումարներն ստանալ  ՀՀ դրամով և անկանխիկ եղանակով: ՊԵԿ-ը բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։