Զելենսկին հիստերիայի մեջ է ԱՄՆ պաշտպանության նախարարի այցի պատճառով. Կուչմայի նախկին խորհրդական
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիև է եկել Վլադիմիր Զելենսկու համբավին աջակցելու համար, սակայն իրական օգնություն չի խոստացել։ Նման կարծիք հայտնել է Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը YouTube-ի իր ալիքում։
«Զելենսկին արդեն հիստերիայի մեջ է։ Օսթինը շտապ ժամանել էր, որպեսզի ինչ-որ կերպ աջակցի Զելենսկուն, որպեսզի վերջինս մի փոքր երկար մնա ջրի երեսին և ասի, որ ԱՄՆ պաշտպանության նախարարն անձամբ է եկել է իրեն տեսնելու»,- ասել է փորձագետը: