Մենք սրտանց զրուցեցինք և լսեցի նրանց ցավը. Նեթենյահուն հանդիպել է գերիների ընտանիքների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարվածների ընտանիքներին և նրանց տեղեկություններ փոխանցել դիվանագիտական և հետախուզական ջանքերի մասին։ Այս մասին գրում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով վարչապետի հայտարարությանը։
«Ես լսեցի ընտանիքների ցավը։ Մենք սրտանց զրուցեցինք։ Ես նրանց հետ կիսվեցի այն ամենով, ինչ գիտեի դիվանագիտական, հետախուզական և օպերատիվ ջանքերի մասին, որոնք մենք իրականացնում ենք շուրջօրյա»,- մեջբերում է հրատարակությունը վարչապետի խոսքերը։
Նեթանյահուի խեսքով` պատանդների վերադարձն իր անձնական պատասխանատվությունն է և ռազմական կաբինետի պարտականությունը։