Ուկրաինան վերածվել է զոմբիների երկրի. նախկին վարչապետ
Ուկրաինայում 2013-2014 թվականների անկարգություններին հաջորդած դաժան ահաբեկչությունը պետությունը վերածեց զոմբիների երկրի, իսկ ցույցերի ընթացքում դաժանությունը թույլ տվեց նոր իշխանություններին բռնաճնշումներ իրականացնել: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։
Տասը տարի առաջ՝ 2013 թվականի նոյեմբերի 21-ին, Կիևի գլխավոր հրապարակը՝ Մայդան Նեզալեժնոստին, գրավել էին եվրաինտեգրման կողմնակիցները՝ անմիջապես այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման ստորագրումը կասեցնելու մասին։ Ավելի ուշ Մայդանը դարձավ անվտանգության ուժերի և արմատականների առճակատման էպիկենտրոնը, բախումները հանգեցրին տասնյակ զոհերի։
2014 թվականի փետրվարին Գերագույն Ռադան իշխանությունից հեռացրեց գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նա ստիպված եղավ հեռանալ Ուկրաինայից, իսկ ավելի ուշ նախագահ ընտրվեց Պյոտր Պորոշենկոն։
Ուկրաինայի նոր իշխանությունները ավելի քան 100 մարդու մահվան պատասխանատվությունը դրել են իրենց քաղաքական հակառակորդի՝ Յանուկովիչի և ՆԳՆ «Բերկուտի» հատուկ ստորաբաժանման վրա, որոնք հերքում են իրենց մասնակցությունը սպանություններին։