Անհնար է բարեկամ լինել ՌԴ-ի հետ. Զելենսկին հրաժարվել է բանակցել ՌԴ-ի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, չնայած բանակի ծանր իրավիճակին, դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Այս մասին Զելենսկին ասել է բրիտանական Sun թերթին տված հարցազրույցում։
Նա խոստովանել է, որ մարտադաշտում այժմ ծանր իրավիճակ է: Միևնույն ժամանակ, Զելենսկին ասել է, որ անհնար է բարեկամ լինել Ռուսաստանի հետ կամ նստել նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն այժմ չի ցանկանում, որ մարտերն ավարտվեն, ուստի չպետք է ասել, որ ամեն գնով պետք է խաղաղություն կնքել։