Բեգլարյանը Մակեդոնիայի պատգամավորի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը այսօր՝ նոյեմբերի 20-ին, հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավոր Իգոր Յանուշևին, ով Երևանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում․
«Հանդիպման ընթացքում գործընկերոջս ներկայացրել եմ տարածաշրջանում և մեր երկրում տիրող իրավիճակը, 9-ամսյա պաշարումից հետո Ադրբեջանի կողմից Արցախում հայերի ցեղասպանության մանրամասները, միջազգային պատշաճ արձագանքի ու գործողությունների խիստ անհրաժեշտությունը։
Անդրադարձել եմ նաև Հայաստանում ժողովրդավարական արժեքների շարունակական ոտնահարումներին, քրեական գործերն ու կալանքները՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, ինչպես նաև Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։»,- հայտնել է Բեգլարյանը։