Գեղարքունիքի մարզում առատ ձյուն է տեղում (տեսանյութ)

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Գեղարքունիքում առատ ձյուն է գալիս։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղացել։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Մ-1, Մաստարա- Լանջիկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։