Աբովյան քաղաքը 61 տարեկան է (տեսանյութ)Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան Իսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ Նեթանյահու Վրաստանում գտնվող ամերիկացիները զգուշացվել են հնարավոր բախումների մասինՀայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երասխահուն գյուղում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է բարձրացնել բիզնեսի ֆինանսական գրագիտությունը.ԷՆ փոխնախարար Ինչ պայմանների կատարման դեպքում կհանդիպեն Էրդողանն ու Ասադը Հարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունից Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-Շահնազարյան Փարիզում բանաձև են ընդունել․ աջակցել են հայ ռազմագերիների, անհայտ կորածների խնդիրների լուծմանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ողջունել են «սահմանազատման գործընթացում» արձանագրված առաջընթացը Կանադահայոց թեմը գումար է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարանին Արյունահեղությունը Գազայի հատվածում չի դադարում․ տարածաշրջանը մոտեցել է լայնածավալ պատերազմին Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին Թրամփը հնարավոր է համարել, որ Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներինԿառավարությունը նպատակ ունի հասնել երկրում տնտեսական համաչափ զարգացմանը․ Պապոյան ԻՀՊԿ հատուկ ուժերի հրամանատարը գտնվել է «Հըզբոլլահի» սպանված նոր ղեկավարի հետ նույն բունկերում Միրանյանն առաջին գոլն է խփել Կլուժի կազմում պաշտոնական խաղում Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ-ն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգով Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը Կլիման փոխում է պետական սահմանները ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան Փյունիկի դարպասապահը հրավիրվել է Հայաստանի հավաքական Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին Պապոյանը մի խումբ քաղաքացիների հետ քննարկել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերը Պահեր, էմոցիաներ ու այլ տեսանկյուններ․ Նոա-Մլադա Բոլեսլավ խաղը՝ ներսից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը վարժանքներ են անցկացրել Ղազախստանում Ադրբեջանը վերահաստատում է, որ փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր. Հայրապետյան ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին․ քննարկվել է Ադրբեջանում ՄԻ կտրուկ վատթարացումը (տեսանյութ) Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը. Էջմիածնում ժամանակավորապես ջուր չի լինի (տեսանյութ) Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իրանի հարվածը դաս էր Իսրայելի համար. Ասադ Իշխանությանը ծառայող մամուլը Ադրբեջանի թեզերով դուրս է եկել ազգային շահով առաջնորդվող անհատների դեմ 47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ փողոցները քարուքանդ են, շենքերից մեկն էլ՝ թեքված Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան ձագերի (տեսանյութ) Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ)Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ «Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya Պուտինը նոր բանակ է հավաքում՝ 225 հազար պայմանագրային զինվորականներովԽաշթառակ գյուղում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 500 մ գլորվել ձորը․ կա տուժած Ինչ են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներըՀԱՄԱՍ-ի առաջնորդը նախապատրաստվում է Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի. The New York Times«Հայաստանը հարատև խաղաղություն չի ուզում»․ Ադրբեջանից արձագանքել են ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությանը Գիտության փառատոնը շարունակվում է՝ նոր գիտաֆանտաստիկ փորձառություններով. Գիտուժ
Քաղաքականություն

ԲՏԱ նախարարության գնած ամենագնացը ծառայողական չէ և չի սպասարկելու որևէ անձի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռք է բերել 46 մլն դրամ արժողությամբ «Toyota LC 300 3.3 GR Sport» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, որը հատկացվելու է նախարարության համակարգում գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

«Արմենպրես»-ին նախարարությունից հայտնեցին, որ  ամենագնացը ձեռք է բերվել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման շրջանակներում: Ամենագնացը գնվել է ռադիոհսկման աշխատանքներ իրականացնելու համար։ Այն ծառայողական չէ և չի սպասարկելու որևէ անձի:

Ընդգծվում է, որ վերը նշված որոշման համաձայն, ներդրվող ռադիոմոնիթորինգի համակարգի կազմում գործելու են թվով 26 ստացիոնար և 5 շարժական կայաններ: «Հաշվի առնելով, որ 1 շարժական կայանի լրակազմում ներառված տեխնիկական միջոցների ընդհանուր քաշը շուրջ 2,5 տոննա է՝ համակարգի ներդրման «Տեխնիկական առաջադրանքի» պայմաններով նախատեսվել է շարժական կայանները հավաքել 1 լիաքարշակ և 4 միկրոավտոբուս տեսակի ավտոմեքենաների բազայի վրա:

Այդ պատճառով ընտրվել են ամուր տեխնիկական բնութագրերով ավտոմեքենաներ, ինչը ռադիոմոնիթորինգի տեխնիկական առաջադրանքի պայմանների պահանջ է։ Նշենք, որ 4 միկրոավտոբուսների վրա արդեն իսկ իրականացվում են կայանների հավաքման աշխատանքները, 5-րդը՝ տեխնիկական առաջադրանքի պայմաններին համապատասխան, լինելու էր լիաքարշակ ամենագնաց մեքենա, ինչի հիման վրա և առաջարկվող չափանիշներին համապատասխան ընտրվել է տվյալ մակնիշի ավտոմեքենան։

Ամենագնացը համալրվելու է ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ ռադիոհսկման և տեղորոշման աշխատանքներն իրականացնելու համար: Կարևոր է նշել, որ ներդրվող ռադիոմոնիթորինգի համակարգը իր տեխնիկական բնութագրերով եզակի է տարածաշրջանում, այն իրականացվում է գերմանական հեղինակավոր Rohde & Schwarz ընկերության կողմից, որն ընտրվել է հայտարարված մրցույթի արդյունքում»,-նշվում է տեքստում: