Սասուն Խաչատրյանի եղբայրը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատուրյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ֊ից։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Մհերի Խաչատուրյանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 20-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Դավիթ Մհերի Խաչատուրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2023 թվականի նոյեմբերի 20-ից համարել դադարած»:
ԲԴԽ մեկ այլ որոշմամբ դադարեցվել է նաեւ քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյանի լիազորությունները: