Հայտնի են ֆուտբոլի 2024թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբերը Իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, ազատ ընտրությունների հետ․ Սաղաթելյան Հայաստանի 10 լավագույն շախմատիստները․ Հրապարակվել է անվանացանկը «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՈՒԵՖԱ-ն Ազգերի լիգայի վիճակահանության մասնակիցների թվում չի ներառել Ռուսաստանի հավաքականին Նիկոլի իրական այլընտրանքը Հանրապետականն է ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ․ Շարմազանով Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ Զաքարյան Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները 347 ծնունդ` անպտղության հաղթահարման պետական աջակցության ծրագրով Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը Կայացել է ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել հարցերի Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ ՄԻՊ-ը հանդիպել է Վրաստանում կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ Ի՞նչ հեռանկար է բացվում հայ-վրացական հարաբերությունների համար Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի հռչակագրին Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի Երբ մարդիկ իմանան, թե Փաշինյանը ինչ է պատրաստվում անել ՀՀ-ի հետ, հազարավորները դուրս են գալու փողոց․ Հայրապետյան (տեսանյութ) Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը․ Շարմազանով «Թևս կջարդես, թո'ղ», «Հանգիստ». ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ընդդիմադիր ակտիվիստներին (տեսանյութ) Ի՞նչ է ենթադրում «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, և ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը ՀՀ-ից (տեսանյութ)Հրդեհ տան տանիքումՎատ է, որ մարդիկ հիմնականում չեն տարբերում Հյուսիսային Արցախը և Լեռնային ԱրցախըՍուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն ԶուրաբյանԱդրբեջանի ՊՆ փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր (տեսանյութ) Այրում գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել․ կա տուժած (լուսանկար)ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան18+ ՌԴ-ի Կամչատկայում մեքենան ամբողջ արագությամբ մխրճվել է ժամկետային զինծառայողների ամբոխի մեջ (տեսանյութ)Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ ԱռաքելյանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դատարանը կքննի ՊՆ նախկին նախարարի վերաբերյալ քրեական գործը՝ առանց նրա մասնակցության
Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՎրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել էՄեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը․ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ էԻնչքա՞ն է Զելենսկին ցանկանում մաշել իր ժողովրդին վաղուց պարտված պատերազմում․ Die Welt-ի ընթերցողների մեկնաբանություններըԳազի արտահոսքի հետևանքով տանը պայթյուն է տեղի ունեցել․ տուժած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրինՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհըՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն հարցերին
ՔԿ-ն՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին
Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել էՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին. ՔԿ«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին. մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին (տեսանյութ)
Տեսանյութ

ԱԱԾ աշխատակիցները մտել են կենտրոնի համայնքապետարան․ թաղապետը հարցաքննվել է (տեսանյութ)

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը ներկայացել է հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել: Իսկ մինչ հարցաքննությունը՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն ՝ուշագրավ զարգացումներ են եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանին հակակառուպցիոն կոմիտեն ծանուցում է ուղարկել՝ ներկայանալ հարցաքննության, սակայն Սամվել Ղուկասյանը ծանուցման մեջ նշված օրը չի ներկայացել կոմիտե, ուստի մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները մտել են թաղապետարան ու թաղապետի հետ միասին ներկայացել են նախաքննական մարմին, որտեղ էլ Ղուկասյանը հարցաքննվել է:

Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից չմեկնաբանեցին՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվող անձանց վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։

Իսկ ինչ քրեական վարույթի շրջանակներում են Ղուկասյանին կանչել հարցաքննության:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված տվյալների հիման վրա՝ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Մարտիրոսյանն, ով համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանի հովանավորյալն է եւ սիրելին, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ի՝ հետ, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Տիգրան Մարտիրոսյանը, դարձյալ Արման Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ին և Ա. Ա.-ին փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք:
13.11.2023թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել էին:

Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը եւ նույն բաժնի աշխատակիցը կալանավորված են: Ահա այս քրեական վարույթի շրջանակներում էլ Սամվել Ղուկասյանը հարցաքննվել է: Մենք կհետևենք քննության ընթացքին: