Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը
Հայաստանը ՀԱՊԿ-ի իր գործընկերներին խնդրել է հանել հանրապետությանը օգնության մասին փաստաթուղթը գագաթնաժողովի օրակարգից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Չնայած բոլոր գործընկերներն աջակցեցին համաձայնագրի նախագծին, հայակական կողմը որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այդ փասաթղթի նկատմամբ, ավելին, աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրեցին ընդհանրապես այն հանել օրակարգից»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։