ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինային չի հաջողվի հաղթել Ռուսաստանին
Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա հաղթել Ռուսաստանին և դիմակայել նրա ռազմարդյունաբերական համալիրին։ CNN-ի եթերում նման կարծիք է հայտնել միջազգային քաղաքականության ամերիկացի փորձագետ Ֆարիդ Զաքարիան։
Նա նշել է, որ ռուսական հզոր արդյունաբերությունն արտադրում է բոլոր տեսակի զենքեր՝ զինամթերքից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Մյուս առավելությունն այն է, որ Ռուսաստանն ունի ավելի զարգացած տնտեսություն և ավելի մեծ բնակչություն։
Զաքարիան հավելել է, որ առանց Արևմուտքի ռազմական և ֆինանսական օգնության, ուկրաինական զորքերը դատապարտված են պարտության։
Նախօրեին NBC News-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսն ակնկալում է մինչև այս տարվա վերջ հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի խնդրանքը՝ Ուկրաինային և Իսրայելին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար մինչև 2024 թվականի վերջ։
Մինչ այս հաղորդվում էր, որ Բայդենը ստորագրել է ԱՄՆ կառավարության կարճաժամկետ ֆինանսավորման մասին օրենքը, որը Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ օգնության մասին կետ չի պարունակում։