4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է APA-ն ՝ հղում տալով Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Մալաթիայի Պուտուրգե շրջանում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: