ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալայի նկատմամբ

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հաղթող, հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալայի (իսկական անունը՝ Սուսաննա Ջամալադիմովնա) նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով։ Սա մասին հայտնի է դառնում ՌԴ ՆԳՆ որոնման տվյալների բազայից: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Նշվում է, որ Ջամալադիմովնա Սուսաննա Ալիմովնան հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով։
Իրավապահ մարմինները TACC-ին հայտնել են, որ հետախուզումը կարող է կապված լինել ռուսական բանակի մասին կեղծ լուրերի տարածման գործի հետ։
Ջամալան ծագումով Ղրիմի թաթարական ուկրաինացի երգչուհի է, 2016 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող։ Աջակցում է ԼԳԲՏ շարժմանը և միասեռ ամուսնություններին Ուկրաինայում։ 2022 թվականի ապրիլին նա ընդգրկվել է ուկրաինացի նկարիչների ցանկում, որոնց 50 տարով արգելված է մուտք գործել Ռուսաստան։