«Այդ օրն ինչ-որ մեկը միգուցե թռել է, բայց հաստատ ես չեմ». պաշտոնյան` Վանաձորի քաղաքապետարանի երկրորդ հարկի պատուհանից իր «թռչելու» մասին
Նախորդ շաբաթ իրավապահները խուզարկություն են իրականացրել Վանաձորի քաղաքապետարանում` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Ըստ պաշտոնական տեղեկությունների` կոռուպցիոն ռիսկեր են նկատվել քաղաքապետարանի կողմից վերջին ամիսներին տեղի ունեցած գնումների և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներում։
Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ կալանավորվեց ու քաղաքական հետապնդման ենթարկվեց նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ով ՏԻՄ ընտրություններում գերակշռող ձայներ էր հավաքել, «մրցակից» ուժերը, նրան խաղից հանելով, սկսեցին աթոռակռիվ տալ:
Արդեն 2 տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գործով դատական գործընթացների պատճառով, նորընտիր ավագանին մինչ օրս հերթական նիստեր չի գումարել ու համայնքի ղեկավար չի ընտրել։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` քաղաքապետարանում դուրս են եկել իշխող կուսակցության վերահսկողությունից, ու համայնքապետարանը բաժանվել է հիմնական 2 «թիմի»` «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցներ և ՔՊ-ականներ. վերջիններս աշխատում են Փաշինյան Նիկոլի նշանակած ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օգտին:
Ու մինչ քաղաքապետարանում «լրջորեն» նախապատրաստվում են հաջորդ ընտրություններին, իշխանության ձեռագրի համաձայն, քաղաքապետարանի որոշ աշխատակիցների նկատմամբ գործեր են հարուցվում:
Մասնավորապես, օրերս իրականացված խուզարկության հետ կապված` թեև Հակակոռուպցիոն կոմիտեից արդեն հաստատել են, սակայն Վանաձորի համայնքապետարանից հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություններ տալուց:
Մինչդեռ NEWSPRESS.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը քաղաքապետարան են «լցվել» դիմակավոր անձիք ու սկսել խուզարկությունը: Տեղեկություններ կան նաև, որ քաղաքապետարանից որոշ իրեր են առգրավվել:
Խուզարկություն իրականացվել է հիմնականում Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնում:
Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների էլ` բաժնի ղեկավար Արմեն Այվազյանը «թռել է իր աշխատասենյակի պահուհանից»:
Հիշեցման կարգով նշենք, որ 2021 թվականին Այվազյանն «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, իսկ այս տարվա` 2023 թվականի ապրիլին` կուսակցությունից դուրս գալու և կուսակցական գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրել:
Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետի ժամանակավոր պետի պաշտոնում նշանակվել և աշխատում է ավելի քան 1 տարի:
Ու թեև նախապես քաղաքապետարանում լռում էին կատարվածի մասին, սակայն, հավանաբար, լուրերի տարածման աշխարհագրությունն է'լ ավելի չընդլայնելու հույսով, Արմեն Այվազյանը փորձել է հերքել խուզարկության հետ կապված որոշ մանրամասներ` գրառման միջոցով:
Նշենք նաև, որ, ըստ որոշ տեղեկությունների, Արմեն Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, որոնց գուցե դեռ կանդրադառնանք: Այժմ ներկայացնենք Այվազյանի գրառումը.
«Սիրելի Վանաձորցիներ,