ԱՄՆ-ը 3 միլիարդ դոլար է խոստացել Կանաչ կլիմայի հիմնադրամին Արսենալը հինգ անընդմեջ հաղթանակ է տարել ընդհանուր 14:2 հաշվով Բանտախցում ավելի ազատ եմ, քան իրենց սրտերն ու ուղեղները՝ Նիկոլի կեղծիքներին գերության տված շատերը․ Աշոտյան Հայտնի են ֆուտբոլի 2024թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբերը Իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, ազատ ընտրությունների հետ․ Սաղաթելյան Հայաստանի 10 լավագույն շախմատիստները․ Հրապարակվել է անվանացանկը «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՈՒԵՖԱ-ն Ազգերի լիգայի վիճակահանության մասնակիցների թվում չի ներառել Ռուսաստանի հավաքականին Նիկոլի իրական այլընտրանքը Հանրապետականն է ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ․ Շարմազանով Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ Զաքարյան Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները 347 ծնունդ` անպտղության հաղթահարման պետական աջակցության ծրագրով Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը Կայացել է ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել հարցերի Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ ՄԻՊ-ը հանդիպել է Վրաստանում կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ Ի՞նչ հեռանկար է բացվում հայ-վրացական հարաբերությունների համար Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի հռչակագրին Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի Երբ մարդիկ իմանան, թե Փաշինյանը ինչ է պատրաստվում անել ՀՀ-ի հետ, հազարավորները դուրս են գալու փողոց․ Հայրապետյան (տեսանյութ) Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը․ Շարմազանով «Թևս կջարդես, թո'ղ», «Հանգիստ». ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ընդդիմադիր ակտիվիստներին (տեսանյութ) Ի՞նչ է ենթադրում «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, և ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը ՀՀ-ից (տեսանյութ)Հրդեհ տան տանիքումՎատ է, որ մարդիկ հիմնականում չեն տարբերում Հյուսիսային Արցախը և Լեռնային ԱրցախըՍուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն ԶուրաբյանԱդրբեջանի ՊՆ փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր (տեսանյութ) Այրում գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել․ կա տուժած (լուսանկար)ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան18+ ՌԴ-ի Կամչատկայում մեքենան ամբողջ արագությամբ մխրճվել է ժամկետային զինծառայողների ամբոխի մեջ (տեսանյութ)Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ ԱռաքելյանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դատարանը կքննի ՊՆ նախկին նախարարի վերաբերյալ քրեական գործը՝ առանց նրա մասնակցության
Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՎրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել էՄեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը․ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ էԻնչքա՞ն է Զելենսկին ցանկանում մաշել իր ժողովրդին վաղուց պարտված պատերազմում․ Die Welt-ի ընթերցողների մեկնաբանություններըԳազի արտահոսքի հետևանքով տանը պայթյուն է տեղի ունեցել․ տուժած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրինՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհըՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն հարցերին
ՔԿ-ն՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին
Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Քաղաքականություն

«Այդ օրն ինչ-որ մեկը միգուցե թռել է, բայց հաստատ ես չեմ». պաշտոնյան` Վանաձորի քաղաքապետարանի երկրորդ հարկի պատուհանից իր «թռչելու» մասին

Նախորդ շաբաթ իրավապահները խուզարկություն են իրականացրել Վանաձորի քաղաքապետարանում` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Ըստ պաշտոնական տեղեկությունների` կոռուպցիոն ռիսկեր են նկատվել քաղաքապետարանի կողմից վերջին ամիսներին տեղի ունեցած գնումների և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներում։

Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ կալանավորվեց ու քաղաքական հետապնդման ենթարկվեց նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ով ՏԻՄ ընտրություններում գերակշռող ձայներ էր հավաքել, «մրցակից» ուժերը, նրան խաղից հանելով, սկսեցին աթոռակռիվ տալ:

Արդեն 2 տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գործով դատական գործընթացների պատճառով, նորընտիր ավագանին մինչ օրս հերթական նիստեր չի գումարել ու համայնքի ղեկավար չի ընտրել։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` քաղաքապետարանում դուրս են եկել իշխող կուսակցության վերահսկողությունից, ու համայնքապետարանը բաժանվել է հիմնական 2 «թիմի»` «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցներ և  ՔՊ-ականներ. վերջիններս աշխատում են Փաշինյան Նիկոլի նշանակած ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օգտին:

Ու մինչ քաղաքապետարանում «լրջորեն» նախապատրաստվում են հաջորդ ընտրություններին, իշխանության ձեռագրի համաձայն, քաղաքապետարանի որոշ աշխատակիցների նկատմամբ գործեր են հարուցվում:

Մասնավորապես, օրերս իրականացված խուզարկության հետ կապված` թեև Հակակոռուպցիոն կոմիտեից արդեն հաստատել են, սակայն Վանաձորի համայնքապետարանից հրաժարվել են պաշտոնական  մեկնաբանություններ տալուց:

Մինչդեռ NEWSPRESS.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը քաղաքապետարան են «լցվել» դիմակավոր անձիք ու սկսել խուզարկությունը: Տեղեկություններ կան նաև, որ քաղաքապետարանից որոշ իրեր են առգրավվել:

Խուզարկություն իրականացվել է հիմնականում Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնում:

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների էլ` բաժնի ղեկավար Արմեն Այվազյանը «թռել է իր աշխատասենյակի պահուհանից»:

Հիշեցման կարգով նշենք, որ  2021 թվականին Այվազյանն «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, իսկ այս տարվա` 2023 թվականի ապրիլին` կուսակցությունից դուրս գալու և կուսակցական գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրել: 

Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետի ժամանակավոր պետի պաշտոնում նշանակվել և աշխատում է ավելի քան 1 տարի:

Ու թեև նախապես քաղաքապետարանում լռում էին կատարվածի մասին, սակայն, հավանաբար, լուրերի տարածման աշխարհագրությունն է'լ ավելի չընդլայնելու հույսով, Արմեն Այվազյանը փորձել է հերքել խուզարկության հետ կապված որոշ մանրամասներ` գրառման միջոցով:

Նշենք նաև, որ, ըստ որոշ տեղեկությունների, Արմեն Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, որոնց գուցե դեռ կանդրադառնանք: Այժմ ներկայացնենք Այվազյանի գրառումը.

«Սիրելի Վանաձորցիներ,

Հաշվետու լինելով միայն ձեզ՝ ուզում եմ անդրադառնալ վերջին դեպքերին.
 
սովորական աշխատանքային օրվա պես աշխատանքային ժամին իրականացվել է խուզարկություն իմ ղեկավարած բաժնի մի քանի աշխատասենյակներում՝ այդ թվում իմ աշխատասենյակում: Խուզարկությունն իրականացվել է դատարանի վճռով ինչ որ քրեական գործի շրջանակներում, որի մասին դեռևս տեղեկացված չեմ: Խուզարկվել է նաև այն բնակարանը, որտեղ բնակվում եմ վարձակալական հիմունքներով, և ոչինչ չի հայտնաբերվել: Բոլոր շորթման մեղադրանքներ հնչեցնողներին խորհուրդ կտամ մոտենալ համայնքապեատարան և ուսումնասիրել իմ ղեկավարած բաժնի գերակատարած պլանները: Ավելի մանրամասն կանրադառնամ դեպքերին և դրանց պատճառներին մոտ ապագայում:
 
Հ. Գ. Այդ օրն ինչ-որ մեկը միգուցե թռել է, բայց հաստատ ես չեմ»:
 
Արմինե Մկրտումյան