5 հոդվածով մեղադրանք․ Բաքուն տեղեկություն է տարածել Արցախից օգոստոսին առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին

Դեռ օգոստոսին ադրբեջանական զինծառայողների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ Ռաշիդ Բեգլարյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ իբրև 1992 թվականի փետրվարի 25-ին հայկական զինված ուժերը և Ստեփանակերտի քաղաքից իրենց հրամանատարության ներքո գործող հայկական զինված խմբավորումները «հարձակվել» են խիտ բնակեցված Խոջալուի վրա։
Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով։