«ՀԱՄԱՍ»-ի՝ պատանդներին ազատ արձակելուց հրաժարվելը խաթարեց զինադադարը․ ԲայդենԱզգային ժողովում Կառավարություն հարցուպատասխանի ժամ է․ ՈւՂԻՂԱրայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՄի՛ տրվեք սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին, պահպանեք երթևեկության կանոնները. ՆԳՆ«Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում». ՔՊ-ն միակողմանի խզում է համագործակցության հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ
Նոյեմբերի 5-ին, բարձրությունից ընկնելու հետևանքով կոտրվել են երկու ոտքերս․ Նաիրի Հոխիկյանը լուսանկար է հրապարակել
Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը, նա հրաժարվել է սթափության թեստ հանձնելուցՁեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում. ՄԻՊ-ը՝ փաստաբաններինԴեկտեմբերի 8-ին Արմեն Գրիգորյանը կլինի Լոնդոնում
Հիմա քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների հանդիպումը՝ Շառլ Միշելի մասնակցությամբ․ Ալիև
ՔԿ-ն հայտնել է Սուրենավանում շների հարձակման հետևանքով երեխայի մահվան պատճառը
Ալիևը Հայաստանից երաշխիքներ է պահանջում․ ռևանշից է վախենում
Ալավերդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցածը «ոստիկանական հեղաշրջում» է․ «Ապրելու երկիր» կուսակցություն2 տարի առաջ հղի կնոջը մահ պատճառածները պատասխանատվության չեն ենթարկվել. Րաֆֆի Ասլանյան
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը երկու երկրների սահմանին․ ՌԴ ԱԳՆ
Դուք հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը․ Արշակյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին
Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ընդունել հինգ հայտնի սկզբունքները․ Ադրբեջանի նախագահ
Մեկ զանգ է եղել. Հայկուհի Հարությունյանը՝ իր նկատմամբ իշխանության կողմից ճնշումներ գործադրելու մասին
Չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արևմտյան թվացյալ բարեկամները․ Մարիա Զախարովա
Սուրենավանում շների հարձակման հետևանքով երեխայի սիրտն է ճաքել. մանրամասներՎերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր ԱսլանյանինԵս ապաքաղաքական անձ եմ բոլոր առումներով․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը չասաց, թե ինչ ճնշումներ են եղել իր վրա ՔՊ-ի կողմիցՀայկական կաթնամթերքը նորից կարտահանվի Ռուսաստան. համատեղ վերահսկողություն կիրականացվի
Այգուտ գյուղում այրված վագոն-տնակում դի է հայտնաբերվել
Զանգե՞լ, ասե՞լ եք՝ եթե այդ մարդն աշխատի, չենք համագործակցի. Ալեն Սիմոնյանը` Հայկուհի Հարությունյանին (տեսանյութ)Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԻշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես ՔՊ ներկայացուցիչները. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներԱրտանիշ գյուղում 28-ամյա կինը դանակահարել էր 29-ամյա տղամարդունՄերժելով մեր նախագծի ընդունումը՝ ՔՊ-ն դրսևորել է ինքնիրավչություն և փաստացի զավթել իշխանությունը. «Հայաքվե»Միայն ռազմական ուժով Ադրբեջանը կարող էր «խաղաղության» հասնել Ղարաբաղում․ Ալիև ՀՀ-ում խոր ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն հաստատելու համար՝ կառավարությունը բարձրացրել է դատավորների աշխատավարձերը․ ՓաշինյանԶՄՊԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԱյրվել է 50 կանգուն ծառ, 410 ծառի կոճղ, ջերմահարվել է 120 ծառ. «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մարվել էՓաշինյանը որոշում է ստորագրել, որով մարզպետի տեղակալը վերականգնվել է պաշտոնում Մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդшկшհшրելը, 2-րդը՝ մյուսի ծնոտը ջшրդելը, 3-րդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը․․․ Փաշինյան
Ինչպես և երբ է նկարահանվել ադրբեջանցի Գասիմովի աղմկահարույց տեսանյութը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում (ֆոտո)
Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներ (ֆոտո)
Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը մեր պետության անվտանգության ու իրավական պաշտպանության երաշխիքներից է․ Թաթոյան«Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալները ձերբակալվում են, մի քանի օրից նրանց տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս»․ Փաշինյան
Սուրենավանում թափառող շները հարձակվել են երեխաների վրա. 7 տարեկան տղան մահացել է
Երևանյան տներից մեկում գազի բալոն է պայթել. 2 անձ այրվածքներ է ստացելՎերջին նախկինի հեռացումը... Վահե ՀովհաննիսյանԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեից կտրամադրվի 47.3 մլրդ դրամՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր արցախցիների համար
Հարգելի Նիկոլ, փրկիր քեզ, արագ փախիր ՀԱՊԿ-ից և ամենակարևորը` Ռուսաստանից. Սաակաշվիլի
Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցումը հակասում է ԱՄՆ շահերին. ՊետդեպԹարգմանաբար սա նշանակում է․ «Մենք՝ մեր ընտրողները, խաբել ենք՝ լավ ենք արել, ձեր ի՞նչ գործն է, կարող էիք՝ դո՛ւք խաբեիք». «Չորրորդ իշխանություն»Հայաստանին զինելու փորձերը «սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»․ Բայրամով
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Մամուլ

«Աճ», որն անխուսափելիորեն բերելու է փակուղու և հանգեցնելու է ճգնաժամի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում 2024 թ. պետբյուջեի քննարկման շրջանակում ունեցած «գլխավոր» ելույթում, այսպես ասած՝ բյուջեի «քաղաքական մասը» կամ «ուղերձը» ներկայացնելով, հայտարարեց, թե՝ սա «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանի ասածին դժվար է հակաճառել. այո՛, նրա կառավարության ներկայացրած 2024 թ. պետական բյուջեն հիրավի պատմական է:

Այն առավել քան պատմական է, որովհետև վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը պետական բյուջե է ընդունում, որի մեջ Արցախը չկա՛: Ընդհանրապես չկա: Սա, միանշանակ ու աներկբա, ԱՆՆԱԽԱԴԵՊ է: Ավելին, Փաշինյանը բյուջետային «ուղերձ» է բարձրաձայնում և ծպտո՛ւն իսկ չի հանում Արցախի մասին:

Ոչ մի բառ: Փաշինյանը նաև Հայաստան պետության մասին է խոսում, բայց ո՛չ հայ ազգի մասին: Փաշինյանը կազմել ու ներկայացնում է բյուջե, որտեղ ոստիկանության (պատժիչ օրգանների) հատկացումները աճել են տասնյակ տոկոսներով, իսկ գիտության, գիտական հաստատությունների համար նախատեսված հատկացումները գրոշներ են, մոտ եռապատիկ նվազ՝ անհրաժեշտից: Կազմել ու ներկայացնում է բյուջե, երբ տնտեսության աճը կայուն չէ, վիճակագրվող աճն էլ «փուչիկային» գործոնների վրա է՝ խաղամոլական «բիզնես», վարկային ներարկումներ, աշխատանքային միգրանտներ, ասիական երկրներից ներհոսած էժանագին աշխատուժի անխնա շահագործում...

«Աճ», որն անխուսափելիորեն բերելու է փակուղու և հանգեցնելու է ճգնաժամի, քաղաքականություն, որը հանգեցնելու է Հայաստանն անվճարունակ պարտապան հռչակելու: Արդյունք չստեղծող բյուջե, ինչպես եղել է 2018 թվականից սկսած բոլոր տարիներին: Ու պատահական չէ, որ միայն Գլոբալ ինովացիոն ինդեքսով ՀՀ–ն հասել է պատմական մինիմումի՝ 72–րդ տեղ, ինչը նշանակում է, որ հինգ տարում նահանջել ենք 15 հորիզոնականով: Խոսուն է, չէ՞: Իսկ ընդհանուր առմամբ այդ բյուջեի, ինչպես և այս իշխանության գործունեության ողջ «գաղափարական հենքը» պայքարից, արժեքներից հրաժարվելն է: Ինչի՞ համար է այդ բյուջեն՝ որկորը լցնելո՞ւ:

Այսինքն, ի՞նչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը. թե՝ որպես ազգ ստամոքսից զատ ուրիշ նպատակ չունե՞նք: Բայց մի՞թե կարելի է պետականակիր համարել այն հանրույթը, որի միակ նպատակը... փորը լցնելն է: Չի կարելի: Բայց գուցե իշխանությունների վերջնանպատակը հենց դա՞ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: