20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժինՕտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են աջակցել Սամվել ԿարապետյանինԻրանը լայնածավալ գործողություն է սկսել՝ ուղղված Կատարում, Բահրեյնում և Իրաքում ամերիկյան բազաների դեմՀետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունումԿտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից․ ՓաշինյանԻրանը հարվածել է Իրաքում գտնվող ԱՄՆ ուժերինԻրանը հարվածներ է հասցնում Կատարին, 6 հրթիռ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամՔաթարն ու ԱՄԷ-ն փակում են իրենց օդային տարածքըԻնչ կորուստներ են ունեցել Իրանն ու Իսրայելը՝ պատերազմի մեկնարկից ի վերՀայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբԻրանը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԲաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունիցՍամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրելՄենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ․ Աննա Հակոբյանը մտահոգվել էԻրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրաԶելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվելՎահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՍթարմերը և Թրամփը քննարկել են Իրանի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունըՓյունիկը հայտարարել է նոր ձեռքբերման մասին18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինԼրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպանՉեխիայի փոխվարչապետին ներկայացվել են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումներըՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲԱնցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար, 3 մարդ մահացել է․ ամփոփում7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են. ԱբրահամյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում հունիսի 25-ինԻ՞նչ անել, երբ հաստատվի, որ ճառագայթային ամպ է մոտենում․ Նիկոլայ ԳրիգորյանՀայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբԱՄՆ-ն տեղեկացել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների նախապատրաստման մասինՓաշինյանն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՀուլիսի 24-ին լույս չի լինի
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը
«Ոսկե ծիրան»-ի պատվո հյուրն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր ՆադերինՓաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողները վերջին տարիներին զգալիորեն ավելի երիտասարդներն են. հնարավոր ռիսկերՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում (տեսանյութ)Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակմանԵրևանը ներառված է աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկումՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆԼիահույս եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում. Փաշինյանը` Լյուքսեմբուրգի վարչապետինԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգինԹեհրանի պատասխանի ժամանակն ու մասշտաբը կորոշեն երկրի զինված ուժերը. Ամիր Սաիդ ԻրավանիԵրևանում «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նախաձեռնվել է քրվարույթԱռաջարկվում է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից7 օրում պատահարներից տուժել է 102, զոհվել՝ 9 մարդԹմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ «Հետք»Սամվել Կարապետյանը հետ է վերցրել իր բողոքը կալանքի դեմ
Տնտեսություն

Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում:

Ըստ ամսագրի, Ամերիաբանկի տպավորիչ թվային ցուցանիշները ներառում են օնլայն բանկինգի և բջջային հավելվածի օգտատերերի թվի զգալի`46% աճը նախորդ տարվա համեմատ, ընդ որում բոլոր կապուղիներով ակտիվ օգտատերերի թիվը ևս կտրուկ աճել է` 67%-ով: Բացի այդ, Ամերիաբանկն իր կապուղիներով գրանցել է մոտ 12 միլիոն էլեկտրոնային գործարք` շուկայում սահմանելով նոր ռեկորդ:

Արդեն մի քանի տարի է, ինչ բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է բանկի հաճախորդ դառնալու առցանց լուծում, որը թույլ է տալիս առանց բանկ այցելելու բացել  բանկային առաջին հաշիվը կամ պատվիրել առաջին քարտը: 2023թ. բանկը ներդրել է ամբողջական լուծում, որն ավտոմատացնում է հաճախորդների նույնականացման գործընթացն առանց լրացուցիչ հեռախոսային զանգի անհրաժեշտության: Արդյունքում` առցանց գրանցված նոր հաճախորդների թիվը 67%-ով ավելին է 2022 թ.-ի ցուցանիշից։

Հատկանշական է, որ Ամերիաբանկի ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման գործակիցը կազմել է 71%, ինչը 9 տոկոսային կետով բարձր է 2022թ. գրանցված ցուցանիշի համեմատ:

Բանկի բջջային հավելվածի՝ MyAmeria-իհայտնիությունն աստիճանաբար ավելանում է՝ ինչպես հավելվածի հնարավորությունների, այնպես էլ հաճախորդների բազայի առումով: Ընթացիկ տարվա կարևոր իրադարձություններից է Ամերիաբանկի կողմից առցանց ներդրումային հարթակի՝ MyInvest-ի ներդրումը: Հարթակն ինտեգրված է բանկի բջջային հավելվածում: MyInvest-ը թույլ է տալիս օգտատերերին բացել բրոքերային հաշիվներ առցանց և հնարավորություն է տալիս կատարել ընտրություն ավելի քան 20,000 արժեթղթերից, ավելի քան 30 շուկաներում:

Հաշվետու տարում Ամերիաբանկը կարևորել է նաև անկանխիկ և էլեկտրոնային վճարումների խթանումը` դրանք ավելի մատչելի դարձնելով իր հաճախորդների համար: Բացի այդ, բանկն առաջատար դիրք է զբաղեցրել թվային հիփոթեքային վարկավորման շուկայում՝ դառնալով առաջին բանկը Հայաստանում, որն ամբողջությամբ թվայնացրել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է. «Մենք շարունակաբար բարելավում ենք մեր թվային համակարգերը, լուծումներն ու ծառայությունները՝ ներդրումներ կատարելով բիզնեսի վերափոխման և նոր տեխնոլոգիաների ուղղությամբ, նպատակ ունենալով ընդլայնել մեր գործունեության շրջանակները, կրճատել նոր պրոդուկտները շուկայում ներկայացնելու համար պահանջվող ժամանակը և ապահովել ավելի բարձր արդյունավետություն արագ փոփոխվող աշխարհում, հատկապես` ֆինանսական ոլորտում: Euromoney-ի այս մրցանակը վերջին տարիների մեր կայուն առաջընթացի ճանաչումն է: Մեր բարձր արդյունքները վկայում են մեր` ռազմավարական նպատակներին հասնելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու առաքելությունն իրականացնելու վճռականության մասին»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: