Պայթյունի հետևանքով զոհը՝ կանաչապատման աշխատակից էր

ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալաթյանը:
«Վիրավորը եղել է ոստիկան, նա վիրավորվել է օգնություն ցուցաբերելիս»,-ասաց ռեկտորի խորհրդականը։