2029 թվականի հունվարի 1-ից մարզերում ևս կդադարեցվի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստին հայտարարեց, որ առաջարկում են ըստ տարիների մարզերում ևս կրճատել եկամտահարկի կիրառության շրջանակները։
«Դրա հիմնական նպատակները 2-ն են։ Մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացումը ժամանակի մեջ առաջ բերելը խրախուսելը, ինչպես նաև հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա՝ երկարաժամկետ հեռանկարում ընդլայնումը զսպելն է: Այս առումով, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտահարկը 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերում։ 2029 թվականի հունվարի 1-ից հետո չի վերադարձվի եկամտահարկը, եթե գույքը գտնվում է այլ մարզերում»,- մանրամասնեց նախարարը։