ԵԱՏՄ-ում աճել է արդյունաբերական արտադրության ծավալը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար - սեպտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,5 տոկոսով` գերազանցելոով 1 տրլն դոլարը, գրում է ТАСС-ը։
Նաև աճել է ինը ամիսների ընթացքում կատարված շինարարական աշխատանքների ծավալը՝ ավելի քան 9%-ով՝ կազմելով մոտ 135 մլրդ դոլար։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան նշել է, որ հիմնական կապիտալում ներդրումները 2023 թվականի առաջին կիսամյակում հասել են գրեթե 173 միլիարդ դոլարի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 8 տոկոսով․
Տվյալների համաձայն՝ հիմնական կապիտալում կատարված ներդրումները 2023 թվականի առաջին կիսամյակում հասել են գրեթե 173 միլիարդ դոլարի, 8%-ից ավելի աճ է արձանագրվել։