Ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ժողովուրդը. քաղաքացիներն սկսեցին ամոթանք տալ ոստիկաններին (տեսանյութ)Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնումՄարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը երեկ այն ապացուցեց․ 44-օրյայի ժամանակ էլ մի քանի հազար զոհ տվեց, որ իրեն չասեն դավաճան․ Հայկ ՄամիջանյանՓաշինյանն ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց. Տիգրան ԱբրահամյանԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր․ «Հրապարակ»Նախատեսում ենք ժամը 20։00-ին հանրահավաք անել Բաղրամյան-Պռոշյան հատվածում․ Բագրատ ԳալստանյանՄԻՊ-ն այցելել է ԱԺ–ի մոտ տուժած քաղաքացիներինԻշխանությունը հասավ իր նպատակի․ «Հրապարակ»Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել․ «Փաստ» 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով․ «Ժողովուրդ» Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացմանԱրշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի․ «Փաստ»Ոստիկանությունը կիրառել է Զարյա-3, ՌԳԵ-60ՍԴ եւ այլ հատուկ միջոցներ․ Արտակ ԶաքարյանԿառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը տեղափոխվել է ուրբաթ․ սա նշանակում է, որ օրակարգ թելադրողը մենք ենք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ․ news.am-ի օպերատոր Վազգենի ոտքն են կոտրել (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ. 85-ը դուրս է գրվել. ԱՆՈրոշ դիպուկահարների համար է նախատեսված մասնավոր խանութի փամփուշտի խոշոր խմբաքանակը․ «Ժողովուրդ» Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել․ «Հրապարակ» ԲԴԽ նախագահը կհաղթի՞, թե՞ Աննա Հակոբյանի ընկերուհինՊոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակըՈ՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են կառավարություն (տեսանյութ)
Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է. ՀՀԿ ԳՄ
Իսրայելական ուժերը սպանել են «Հեզբոլլահի» ամենակարևոր հրամանատարինԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Միլիարդատերերը խաղադրույքներ են կատարում Թրամփի օգտին. BloombergԱբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են․ ուղեղի ցնցում և սալջարդներ ունի Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալում են Բագաժնիկով ինքն է գնալու, թող մտածի ինչ կեղծամով է փախչելու Հայաստանից. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) ՄԻՊ-ը աշխատակազմի հետ տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը 22։15֊ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան Շարժման անդամներն շարժվում են կառավարության շենք․ ՈՒՂԻՂԱմբերդ գյուղի դպրոցի մոտ կրակոցներ են հնչել. կա զոհ Առավոտյան` ժամը 10։00-ին, Կառավարության շենքի մոտ ենք մեկ մարդու պես լինում. Սրբազան (տեսանյութ) Ոստիկանները անցան կտրուկ քայլերի, երբ Փաշինյանը նրանց արարքները հովանավորող հայտարարություն արեց Մեկ է` այդ աթոռին հրաժեշտ են տալու, ՀՀ-ն ու Արցախը այս վիճակին հասցնելու համար պատասխան են տալու (տեսանյութ) Շուտով գնալու ենք Կառավարության շենք. Բագրատ Սրբազանը՝ քաղաքացիներին 21:00 դրությամբ` Բաղրամյանի պողոտայից 86 քաղաքացի է բերման ենթարկվել Առևանգել են Սուրեն Պետրոսյանին․ նրան տարել են անհայտ ուղղությամբ Ժողովրդի քվեով ընտրվածը ո՞ւր ա, ուր ուզում ես՝ փախի, կգանք, ասում են՝ բունկերում ա․ Սրբազան (տեսանյութ) ՆԳՆ-ն հայտնում է՝ վնասվածք են ստացել նաև ոստիկանության ծառայողներ ՔԿ-ն ցույցերի կապակցությամբ հաղորդում է վարույթ նախաձեռնելու մասին Փաշինյանը լքում է ԱԺ-ն մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ (տեսանյութ) Այս պահին 7 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց Մարդու ձեռքը կտրված, ընկած էր կողքին, նոր «Մարտի 1» ե՞ք ուզում. Գրիգորյանը` Փաշինյանին (տեսանյութ) Փաշինյանը զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին Բաղրամյան պողոտայի իրադրության մասին տեղեկանալու համար «Շտապօգնության» մեքենաներ են ժամանել, քաղաքացիները վիրակապում են կիրառված նռանակից տուժածի ոտքը (տեսանյութ) «Լռե’ք», «Կարգի հրավիրե’ք ձեզ». ԱԺ-ում կրկին լարված է (տեսանյութ)
Տեսանյութ

Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը հերքում է` իր պաշտպանյալը սպանություն չի կատարել․նրա դեմ ցուցմունքները տվել են ճնշման ներքո՝ անազատության մեջ գտնվելով (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում` դատավոր  Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռոման Մովսիսյանի գործով հերթական դատական նիստը։ NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ, նիստի ընթացքում փաստաբանը ներկայացրեց գործով իր ճառը։ 

Խոսքը 2018թ. նոյեմբերի 1-ին «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքից հետո կատարված միջադեպի մասին է։

Այդ օրը Գառնի համայնքի բնակիչ, 1987 թվականին ծնված Ռազմիկ Ներսիսյանը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որից 10 օր հետո մահացել է։

Ըստ պաշտոնական վարկածի` մանկության ընկերների միջև վիճաբանություն է ծագել գումարի շուրջ։ Ռոման Մովսիսյանը հրաժարվել է իր մտերիմ ընկերոջը՝ Ռազմիկին, գումար տալուց և, վիճաբանության արդյունքում, իբր սպանել է նրան։

Գործով մեղադրող դատախազ Կարեն Սուքիասյանը պահանջել է 10 տարվա ազատազրկում։

«Դատախազն իր ճառը ներկայացնելիս, անտեսել է որոշ կարևոր հանգամանքներ ու առաջադրել չհիմնավորված մեղադրանքներ՝ հակասական ցուցմունքների հիմքով»,- հերթական նիստի ժամանակ, իր ճառը ներկայացնելիս ասաց Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Բանն այն է, որ դեպքից 2 տարի անց, արդեն 2020 թվականին, փաստաբանի ներկայացմամբ, անօրինական պայմաններում, գործով բերման են ենթարկվել ու կալանավորվել մի շարք անձինք, այդ թվում ՝ մատուցողուհիներ։ Նրանց կալանավորել ու մի քանի օր, փաստաբանի խոսքով, ապօրինի կանաքի տակ պահել են, այսպես ասած՝ «ցանկալի ցուցմունք» կորզելու համար։

Ավելի ուշ, ինչպես կանայք արդեն դատարանում են ասել, իրենց ապօրինի պահել են նույն խցում և սպառնացել ցմահ կամ 20 տարվա ազատազրկման դատապարտել, եթե չհերքեն իրենց տված նախնական ցուցմունքները և Ռոման Մովսիսյանի դեմ ցուցմունք չտան։

Անազատության մեջ գտնվող կանանց ցուցմունքների արդյունքում, որոնք տվել են ճնշումների ներքո, Մովսիսյանին մեղսագվել է սպանության հոդված։

Ճնշումների մասին կանայք պատմել են դատարանում։

Հետագայում, իր տված նախնական ցուցմունքներին, փաստաբանի խոսքով, դարձյալ ճնշման ազդեցության ներքո, հակասող ցուցմունք է տվել Ռոմանի ու տուժող Ռազմիկի հետ մեքենայի մեջ գտնվող 3-րդ ընկերը՝ Սամվել Նազարյանը։

Ի սկզբանե, Սամվել Նազարյանը որպես վկա բացատրություն և ցուցմունքներ է տվել, որ.

«01․11․2018թ․ «Ոսկե Աքաղաղ» ռեստորանում խաշ են կերել: Ժամը 16-17-ի կողմերը տղաները գնացել են, մնացել է ինքը, Ռազմիկը, Ռոմանը։ Բոլորը լավ խմած են եղել, բայց ամենախմածը Ռազմիկն էր, համարյա ոտքի վրա չէր կարողանում կանգներ։ Մինչև Ռոմանը հաշիվն է փակելիս եղել, ինքը մտել է կուպեի զուգարան ու երբ դուրս է եկել, տեսել է, որ Ռոմանն ու Ռազը դուրս են եկել։ Առաջացել ու տեսել է, որ աստիճանների տակ Ռոմանը փորձում է բարձրացնել Ռազմիկին։ Հասկացել է, որ խմած լինելու պատճառով Ռազմիկն ընկել է։ Երբ արդեն տեսել է՝ Ռոմանը բարձրացնում էր, ինքն էլ մոտեցել, օգնել է, բարձրացրել են Ռազմիկին։ 

Այդ ժամանակ նկատել են, որ քիթն ու աչքը վնասված են, կարմրած։ Հասկացել են, որ ընկնելուց է եղել։ Ընկել ու դեմքով հարվածել է գետնին։ Խմածության պատճառով Ռազմիկը չի կարողացել քայլել, այդ պատճառով նրան նստեցրել են  Ռոմանի «Մերսեդես» մեքենայի հետնամասում և շարժվել Գառնիի ուղղությամբ։ Մեքենան վարել է Ռոմանը: Ինքը նստած է եղել նրա կողքին։ Մեքենայի մեջ Ռազմիկը Ռոմանից փող է ուզել, որ քաղաք գնա, սակայն Ռազմիկը հարբած է եղել, Ռոմանը մերժել ու փող չի տվել, որ չգնա խաղալու։ Դրանից Ռազմիկը նեղացել է՝ ասելով կանգնեք, ես գնում եմ։

Այդ ժամանակ դեմքը կապտած է եղել: Իրենք առաջարկել են հիվանդանոց տանել, բայց նա հրաժարվել է` ասելով՝ կանգնի իջնում եմ։ Իրենք ընթացել են 50-60կմ/ժ արագությամբ։ Ռազմիկը նստած է եղել անմիջապես իր հետևում։ Երբ արդեն տեսել են, որ Ռազմիկը շատ է շուխուռ անում և ուզում է իջնել, Ռոմանը որոշել է կանգնել Արսենի խանութի մոտ։

Արդեն համարյա կանգնելիս է եղել, հանկարծ Ռոմանը գոռացել է՝ «արա, ընկավ» և մեքենայից դուրս վազել։

Ինքը նույնպես իջել է ու տեսել, որ Ռազմիկը մեջքի վրա պառկած է ու քթից արյուն է գալիս, ուշքը գնացած է եղել։ Տեսնելով անգիտակից վիճակում է՝ իրենք փորձել են բարձրացնել, սակայն ուշքի չի եկել։ Ինքն արհեստական շնչառություն է տվել բերանով, վախեցած գոռացել են՝  ջուր բերեք, սկոռի կանչեք։ Այդ ժամանակ մարդիկ են հավաքվել, ջուր լցրել վրան, որ ուշքի գա, սակայն տեսնելով, որ ուշքի չի գալիս, պառկեցրել են մեքենայի հետևի նստատեղին և տեղափոխել Գառնու ԲԿ, որտեղ տեսնելով, որ Ռազմիկի վիճակը չի կայունանում՝ տեղափոխել են Երևան: Նշել է նաև, որ տուժողի հագուստների վերաբերյալ ինքը որևէ տեղեկություն չունի:

2020թ․ մայիսի 27-ին ՀՀ քր․ օր-ի (նախկին օրենսգիրքը-խմբ.) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվելով` Սամվել Նազարյանն արձանագրության մեջ իր ձեռքով գրել է. «Մենք մարդ չենք սպանել»։

Սակայն նույն օրը Սամվել Նազարյանի նկատմամբ իրականացվել է «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում՝ 3-օրյա ժամկետով։

Արդյունքում նա տվել է բոլորովին այլ՝ իր նախորդ պատմածին հակասող ցուցմունք, կամ ինչպես փաստաբանն է ասում՝ հեքիաթ, որի հետևանքով «ցանկալի» ցուցմունք տված Նազարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Ռոման Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամիս ժամկետով։

«Այսինքն` ցուցմունք փոխելու և Ռոման Մովսիսյանի դեմ ցուցմունք տալու համար Սամվել Նազարյանը նախաքննության մարմնի կողմից «պարգևատրվել է»»,- իր ճառի մեջ ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը։ 

Այսկերպ, իրենց նախնական ցուցմունքները փոխել են մատուցողուհիները, որոնց, փաստաբանի խոսքով, ապօրինի կալանավորել են և ճնշումներ գործադրել։ Փաստաբանն իր ճառում նշեց, որ անգամ բռնության են ենթարկել մատուցողուհիներից մեկի որդուն։ Վերջինս, իր երեխային վնաս չպատճառելու համար էլ տվել է այն ցուցմունքը, որն իրենից պահաջել են․ այսինքն՝ Ռոմանի դեմ։

Հետագայում, արդեն ազատության մեջ գտնվող մատուցողուհին, դատարանի հարցին պատասխանել է, որ ցուցմունք է տվել, որ հասնի իր երեխաներին:

Իրեն տարել են այնպիսի տեղ որ ամբողջ օրը ճնշվածության մեջ է եղել, երեխաների հետ ոչ մի կապ չի եղել, ո՛չ տեսակցություն, ո՛չ զանգ: Իր երեխաներն անապահով վիճակում են եղել, տարեց կնոջ խնամքի տակ, ու օպերներն անընդհատ ասել են՝  20 տարի դատ ենք տալու քեզ, երեխեքիդ տանելու ենք մանկատուն: Ինքն ասել է, որ տեղեկություն չունի, չգիտի ինչ է, իրեն ասել են՝ դու գրի, թող գնա, գնա, քո համար ազատ ապրի: Ասել են՝ գրի, որ տեսել ես: Իր դուրս գալն ուղղակիորեն կապված էր ցուցմունք տալու հետ: Հարցին, թե Ձեր դուրս գալը կապված էր ցուցմունք տալու հետ, պատասխանել է՝ այո:

Մանրամասնորեն ներկայացնելով ցուցմունքների և դեպքի հետ կապված մանրամասները՝ Ռոման Մովսիսյանի փաստաբանը նկատեց, որ պետք է պարզել նաև, թե այդ ովքեր են ճնշումներ գործադրել վկաների նկատմամբ։ 

Դատավորին դուր չեկավ, որ փաստաբանը չի վստահում քննիչներին ու կասկածներ ունի, թե վկաների նկատմամբ ճնշումներ են եղել։

«Պարո՛ն Բալոյան, ու՞մ նկատի ունեք, երբ ասում եք՝ իրենք․․․ »,-հարցրեց նա ու հավելեց․ «Խնդրում եմ հարգալից վերաբերվել թե՛ պետական մարմիններին, թե՛ դատարանին, հակառակ դեպքում խիստ սանկցիա կկիրառեմ Ձեր նկատմամբ»,-ասաց դատավոր Մարգարյանը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 8-ը: 

NEWSPRESS.am-ը ներկայացնում է հատվածներ՝ փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած ճառից։

Արմինե Մկրտումյան