Բանտախցում ավելի ազատ եմ, քան իրենց սրտերն ու ուղեղները՝ Նիկոլի կեղծիքներին գերության տված շատերը․ Աշոտյան Հայտնի են ֆուտբոլի 2024թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբերը Իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, ազատ ընտրությունների հետ․ Սաղաթելյան Հայաստանի 10 լավագույն շախմատիստները․ Հրապարակվել է անվանացանկը «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՈՒԵՖԱ-ն Ազգերի լիգայի վիճակահանության մասնակիցների թվում չի ներառել Ռուսաստանի հավաքականին Նիկոլի իրական այլընտրանքը Հանրապետականն է ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ․ Շարմազանով Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ Զաքարյան Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները 347 ծնունդ` անպտղության հաղթահարման պետական աջակցության ծրագրով Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը Կայացել է ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել հարցերի Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ ՄԻՊ-ը հանդիպել է Վրաստանում կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ Ի՞նչ հեռանկար է բացվում հայ-վրացական հարաբերությունների համար Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի հռչակագրին Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի Երբ մարդիկ իմանան, թե Փաշինյանը ինչ է պատրաստվում անել ՀՀ-ի հետ, հազարավորները դուրս են գալու փողոց․ Հայրապետյան (տեսանյութ) Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը․ Շարմազանով «Թևս կջարդես, թո'ղ», «Հանգիստ». ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ընդդիմադիր ակտիվիստներին (տեսանյութ) Ի՞նչ է ենթադրում «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, և ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը ՀՀ-ից (տեսանյութ)Հրդեհ տան տանիքումՎատ է, որ մարդիկ հիմնականում չեն տարբերում Հյուսիսային Արցախը և Լեռնային ԱրցախըՍուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն ԶուրաբյանԱդրբեջանի ՊՆ փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր (տեսանյութ) Այրում գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել․ կա տուժած (լուսանկար)ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան18+ ՌԴ-ի Կամչատկայում մեքենան ամբողջ արագությամբ մխրճվել է ժամկետային զինծառայողների ամբոխի մեջ (տեսանյութ)Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ ԱռաքելյանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դատարանը կքննի ՊՆ նախկին նախարարի վերաբերյալ քրեական գործը՝ առանց նրա մասնակցության
Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՎրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել էՄեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը․ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ էԻնչքա՞ն է Զելենսկին ցանկանում մաշել իր ժողովրդին վաղուց պարտված պատերազմում․ Die Welt-ի ընթերցողների մեկնաբանություններըԳազի արտահոսքի հետևանքով տանը պայթյուն է տեղի ունեցել․ տուժած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրինՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհըՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն հարցերին
ՔԿ-ն՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին
Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել էՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին. ՔԿ
Տեսանյութ

Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը հերքում է` իր պաշտպանյալը սպանություն չի կատարել․նրա դեմ ցուցմունքները տվել են ճնշման ներքո՝ անազատության մեջ գտնվելով (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում` դատավոր  Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռոման Մովսիսյանի գործով հերթական դատական նիստը։ NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ, նիստի ընթացքում փաստաբանը ներկայացրեց գործով իր ճառը։ 

Խոսքը 2018թ. նոյեմբերի 1-ին «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքից հետո կատարված միջադեպի մասին է։

Այդ օրը Գառնի համայնքի բնակիչ, 1987 թվականին ծնված Ռազմիկ Ներսիսյանը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որից 10 օր հետո մահացել է։

Ըստ պաշտոնական վարկածի` մանկության ընկերների միջև վիճաբանություն է ծագել գումարի շուրջ։ Ռոման Մովսիսյանը հրաժարվել է իր մտերիմ ընկերոջը՝ Ռազմիկին, գումար տալուց և, վիճաբանության արդյունքում, իբր սպանել է նրան։

Գործով մեղադրող դատախազ Կարեն Սուքիասյանը պահանջել է 10 տարվա ազատազրկում։

«Դատախազն իր ճառը ներկայացնելիս, անտեսել է որոշ կարևոր հանգամանքներ ու առաջադրել չհիմնավորված մեղադրանքներ՝ հակասական ցուցմունքների հիմքով»,- հերթական նիստի ժամանակ, իր ճառը ներկայացնելիս ասաց Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Բանն այն է, որ դեպքից 2 տարի անց, արդեն 2020 թվականին, փաստաբանի ներկայացմամբ, անօրինական պայմաններում, գործով բերման են ենթարկվել ու կալանավորվել մի շարք անձինք, այդ թվում ՝ մատուցողուհիներ։ Նրանց կալանավորել ու մի քանի օր, փաստաբանի խոսքով, ապօրինի կանաքի տակ պահել են, այսպես ասած՝ «ցանկալի ցուցմունք» կորզելու համար։

Ավելի ուշ, ինչպես կանայք արդեն դատարանում են ասել, իրենց ապօրինի պահել են նույն խցում և սպառնացել ցմահ կամ 20 տարվա ազատազրկման դատապարտել, եթե չհերքեն իրենց տված նախնական ցուցմունքները և Ռոման Մովսիսյանի դեմ ցուցմունք չտան։

Անազատության մեջ գտնվող կանանց ցուցմունքների արդյունքում, որոնք տվել են ճնշումների ներքո, Մովսիսյանին մեղսագվել է սպանության հոդված։

Ճնշումների մասին կանայք պատմել են դատարանում։

Հետագայում, իր տված նախնական ցուցմունքներին, փաստաբանի խոսքով, դարձյալ ճնշման ազդեցության ներքո, հակասող ցուցմունք է տվել Ռոմանի ու տուժող Ռազմիկի հետ մեքենայի մեջ գտնվող 3-րդ ընկերը՝ Սամվել Նազարյանը։

Ի սկզբանե, Սամվել Նազարյանը որպես վկա բացատրություն և ցուցմունքներ է տվել, որ.

«01․11․2018թ․ «Ոսկե Աքաղաղ» ռեստորանում խաշ են կերել: Ժամը 16-17-ի կողմերը տղաները գնացել են, մնացել է ինքը, Ռազմիկը, Ռոմանը։ Բոլորը լավ խմած են եղել, բայց ամենախմածը Ռազմիկն էր, համարյա ոտքի վրա չէր կարողանում կանգներ։ Մինչև Ռոմանը հաշիվն է փակելիս եղել, ինքը մտել է կուպեի զուգարան ու երբ դուրս է եկել, տեսել է, որ Ռոմանն ու Ռազը դուրս են եկել։ Առաջացել ու տեսել է, որ աստիճանների տակ Ռոմանը փորձում է բարձրացնել Ռազմիկին։ Հասկացել է, որ խմած լինելու պատճառով Ռազմիկն ընկել է։ Երբ արդեն տեսել է՝ Ռոմանը բարձրացնում էր, ինքն էլ մոտեցել, օգնել է, բարձրացրել են Ռազմիկին։ 

Այդ ժամանակ նկատել են, որ քիթն ու աչքը վնասված են, կարմրած։ Հասկացել են, որ ընկնելուց է եղել։ Ընկել ու դեմքով հարվածել է գետնին։ Խմածության պատճառով Ռազմիկը չի կարողացել քայլել, այդ պատճառով նրան նստեցրել են  Ռոմանի «Մերսեդես» մեքենայի հետնամասում և շարժվել Գառնիի ուղղությամբ։ Մեքենան վարել է Ռոմանը: Ինքը նստած է եղել նրա կողքին։ Մեքենայի մեջ Ռազմիկը Ռոմանից փող է ուզել, որ քաղաք գնա, սակայն Ռազմիկը հարբած է եղել, Ռոմանը մերժել ու փող չի տվել, որ չգնա խաղալու։ Դրանից Ռազմիկը նեղացել է՝ ասելով կանգնեք, ես գնում եմ։

Այդ ժամանակ դեմքը կապտած է եղել: Իրենք առաջարկել են հիվանդանոց տանել, բայց նա հրաժարվել է` ասելով՝ կանգնի իջնում եմ։ Իրենք ընթացել են 50-60կմ/ժ արագությամբ։ Ռազմիկը նստած է եղել անմիջապես իր հետևում։ Երբ արդեն տեսել են, որ Ռազմիկը շատ է շուխուռ անում և ուզում է իջնել, Ռոմանը որոշել է կանգնել Արսենի խանութի մոտ։

Արդեն համարյա կանգնելիս է եղել, հանկարծ Ռոմանը գոռացել է՝ «արա, ընկավ» և մեքենայից դուրս վազել։

Ինքը նույնպես իջել է ու տեսել, որ Ռազմիկը մեջքի վրա պառկած է ու քթից արյուն է գալիս, ուշքը գնացած է եղել։ Տեսնելով անգիտակից վիճակում է՝ իրենք փորձել են բարձրացնել, սակայն ուշքի չի եկել։ Ինքն արհեստական շնչառություն է տվել բերանով, վախեցած գոռացել են՝  ջուր բերեք, սկոռի կանչեք։ Այդ ժամանակ մարդիկ են հավաքվել, ջուր լցրել վրան, որ ուշքի գա, սակայն տեսնելով, որ ուշքի չի գալիս, պառկեցրել են մեքենայի հետևի նստատեղին և տեղափոխել Գառնու ԲԿ, որտեղ տեսնելով, որ Ռազմիկի վիճակը չի կայունանում՝ տեղափոխել են Երևան: Նշել է նաև, որ տուժողի հագուստների վերաբերյալ ինքը որևէ տեղեկություն չունի:

2020թ․ մայիսի 27-ին ՀՀ քր․ օր-ի (նախկին օրենսգիրքը-խմբ.) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվելով` Սամվել Նազարյանն արձանագրության մեջ իր ձեռքով գրել է. «Մենք մարդ չենք սպանել»։

Սակայն նույն օրը Սամվել Նազարյանի նկատմամբ իրականացվել է «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում՝ 3-օրյա ժամկետով։

Արդյունքում նա տվել է բոլորովին այլ՝ իր նախորդ պատմածին հակասող ցուցմունք, կամ ինչպես փաստաբանն է ասում՝ հեքիաթ, որի հետևանքով «ցանկալի» ցուցմունք տված Նազարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Ռոման Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամիս ժամկետով։

«Այսինքն` ցուցմունք փոխելու և Ռոման Մովսիսյանի դեմ ցուցմունք տալու համար Սամվել Նազարյանը նախաքննության մարմնի կողմից «պարգևատրվել է»»,- իր ճառի մեջ ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը։ 

Այսկերպ, իրենց նախնական ցուցմունքները փոխել են մատուցողուհիները, որոնց, փաստաբանի խոսքով, ապօրինի կալանավորել են և ճնշումներ գործադրել։ Փաստաբանն իր ճառում նշեց, որ անգամ բռնության են ենթարկել մատուցողուհիներից մեկի որդուն։ Վերջինս, իր երեխային վնաս չպատճառելու համար էլ տվել է այն ցուցմունքը, որն իրենից պահաջել են․ այսինքն՝ Ռոմանի դեմ։

Հետագայում, արդեն ազատության մեջ գտնվող մատուցողուհին, դատարանի հարցին պատասխանել է, որ ցուցմունք է տվել, որ հասնի իր երեխաներին:

Իրեն տարել են այնպիսի տեղ որ ամբողջ օրը ճնշվածության մեջ է եղել, երեխաների հետ ոչ մի կապ չի եղել, ո՛չ տեսակցություն, ո՛չ զանգ: Իր երեխաներն անապահով վիճակում են եղել, տարեց կնոջ խնամքի տակ, ու օպերներն անընդհատ ասել են՝  20 տարի դատ ենք տալու քեզ, երեխեքիդ տանելու ենք մանկատուն: Ինքն ասել է, որ տեղեկություն չունի, չգիտի ինչ է, իրեն ասել են՝ դու գրի, թող գնա, գնա, քո համար ազատ ապրի: Ասել են՝ գրի, որ տեսել ես: Իր դուրս գալն ուղղակիորեն կապված էր ցուցմունք տալու հետ: Հարցին, թե Ձեր դուրս գալը կապված էր ցուցմունք տալու հետ, պատասխանել է՝ այո:

Մանրամասնորեն ներկայացնելով ցուցմունքների և դեպքի հետ կապված մանրամասները՝ Ռոման Մովսիսյանի փաստաբանը նկատեց, որ պետք է պարզել նաև, թե այդ ովքեր են ճնշումներ գործադրել վկաների նկատմամբ։ 

Դատավորին դուր չեկավ, որ փաստաբանը չի վստահում քննիչներին ու կասկածներ ունի, թե վկաների նկատմամբ ճնշումներ են եղել։

«Պարո՛ն Բալոյան, ու՞մ նկատի ունեք, երբ ասում եք՝ իրենք․․․ »,-հարցրեց նա ու հավելեց․ «Խնդրում եմ հարգալից վերաբերվել թե՛ պետական մարմիններին, թե՛ դատարանին, հակառակ դեպքում խիստ սանկցիա կկիրառեմ Ձեր նկատմամբ»,-ասաց դատավոր Մարգարյանը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 8-ը: 

NEWSPRESS.am-ը ներկայացնում է հատվածներ՝ փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած ճառից։

Արմինե Մկրտումյան