Բարսելոնայի պաշտպան Ինիգո Մարտինեսը հայտնել է, որ այցելում է հոգեբանի

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ինիգո Մարտինեսը Եվրո-2024-ի ընտրական փուլի Կիպրոսի և Վրաստանի հավաքականների հետ հանդիպումներից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ այցելում է հոգեբանի։
«Ես շարունակում եմ օգտվել հոգեբանների օգնությունից և կարծում եմ, որ դա գնալով ավելի ու ավելի անհրաժեշտ է դառնում: Կարծում եմ՝ սա նորմալ բան է, դա շատերին է պետք, ոչ միայն ֆուտբոլիստներին»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն, փոխանցում է Armsport-ը։
Ինիգոն «Բլաուգրանայի» ճամբար է տեղափոխվել այս ամառ Բիլբաոյի «Աթլետիկից» ազատ գործակալի կարգավիճակով: