«21-րդ դարի Հիտլերը պետք է կանգնի դատարանի առաջ»․ Էրդողանը հայց է ներկայացրել Նեթանյահուի դեմ

Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան։ Նեթանյահուին մեղադրում են Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Գրում է Риа Новости-ն.
«21-րդ դարի Հիտլերը՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, պետք է դատարանի առաջ կանգնի՝ Գազայի հատվածում իր իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար», - X սոցցանցում գրել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբան Մեթին Քյուլյունքը: