ԱՄՆ-ն Ուկրաինային զգուշացրել է FAB-3000 ռումբերի հետևանքների մասինԻրանը ցանկանում է Կանադայի բանակը ահաբեկչական կառույց ճանաչելԱնտեսելով Հայաստանի գոյութաբանական խնդիրները՝ Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին․ Սասունյան  Ինչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սպիտակցի Հայկոյի որդու վերաբերյալ ԱՄՆ-ն վստահ չէ, որ կարող է օգնել Իսրայելին Հեզբոլլահի դեմ պատերազմումՀանրապետության մի շարք հասցեներում 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Սեյրան Կիրակոսյանը հաղթեց և դուրս եկավ ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչ Տուն, ռոյալ, տպավորիչ դրամական միջոցներ ու արժեթղթեր․ Զարեհ Սինանյանի հայտարարագիրը Ադրբեջանի բանակը զինվում է, զորավարժություններ անցկացնում ու Հայաստանին մեղադրում ռևանշիզմի մեջ Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով Այսօր քաղաքական հետապնդման նոր էպիզոդն էր․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը սարքեցին փակ ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ռաֆահում շուտով կավարտվի ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտերի ակտիվ փուլը. ՆեթանյաուՎերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել Պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան տեղափոխվել է հայկական «Նոա» Սյունիքն անհավանական վայր է իր պատմությամբ ու մարդկանցով․ ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Խոշոր ավտովթար․ Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում մեքենաներից մեկը կողաշրջվել է․ կա 3 վիրավոր 3 բնակարան, հողամաս, ԱԺ-ից էլ՝ 8 միլիոն 94 000 դրամի աշխատավարձ․ ՔՊ-ականի հայտարարագիրը Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել․ «Հետք» Մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան գնացքի առաջին երթը Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ ու վիրավորներ ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին Հայոց ցեղասպանության այս գիրքը «մեսիջ» ունի, որ չպիտի հանձնվենք, պայքարը շարունակական է. արևելագետ (տեսանյութ) Հակոբյանը և Գբոմադուն վերադարձել են Արարատ-Արմենիա Փոխայցելությունները խթանում են մեր բարեկամական կապերը․ նախագահը՝ Մեքսիկայի նահանգապետին Արամ Ա Կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վերջին շրջանի զարգացումները «Ազատում», «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր են կիրառվել իրավապահների նկատմամբ Կիրանցը՝ օրերի տարբերությամբ․ չկան տունը, վագոնն ու արհեստանոցը
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
Աշխարհի աչքը պիտի կոխել Հայոց Ցեղասպանության պատմությունը, Թուրքիան էլ ձեռքերը ծալած նստած չի (տեսանյութ) Մոսկվայի մարզում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը (տեսանյութ) Պիտի մեկտեղենք ուժն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու ՄԻ պաշտպանության ամուր համակարգ․ ՄԻՊ Կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (տեսանյութ) Հայաստանի և Մեքսիկայի տնտեսական համագործակցությունն ընդլայնման մեծ ներուժ ունի. Պապոյան Շախմատի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին Սողանք Հորբատեղ գյուղում․ փրկարարները սահմանազատել են տարածքը Պրեմիերա․ Արմենչիկ- «Մանկություն»3 օրում գրանցվել է 46 ավտովթար. զոհվել է 6, վիրավորվել՝ 61 մարդՀունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի․ շոգից 3 զբոսաշրջիկ է մահացել
ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ
Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄայիսի վերջի դրությամբ տնտեսությունում միջին հարկման բազան 296,690 դրամ է, անվանական աճը՝ 6.7%Բեյրութի օդանավակայանում զենք պահելու մասին լուրերը պատերազմի հիմքեր են ստեղծում. Լիբանանի ԱԳՆԶինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները (լուսանկարներ)Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքներով. կա ձերբակալված անձԲաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը․ Վարուժան Գեղամյան
«Վանաձոր» ՔԿՀ-ի 2 կալանավորներ կուլ են տվել երկաթյա մանր կտորներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
Հասարակություն

Ռոման Մովսիսյանն սպանություն չի կատարել․ մարդուն պահել են կալանքի տակ, ասել՝ ցուցմունք տուր Ռոմանի դեմ, քեզ բաց թողենք․ փաստաբան

Մոտ 3 տարի է` ընթանում է 2018 թվականին «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի դատավարությունը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ Ռոման Մովսիսյանը մեղադրվում է իր մանկության ընկերոջ՝ Ռազմիկ Ներսիսյանի սպանության մեջ։

«Մենք գտնում ենք, որ այստեղ սպանություն չկա․ Ռոման Մովսիսյանն ու Ռազմիկ Ներսիսյանը եղել են մանկության շատ մտերիմ ընկերներ»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Ռոման Մովսիսյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Պաշտպանի խոսքով` թեև քրեական գործով Ռոման Մովսիսյանն անցնում է որպես ամբաստանյալ, ով իբր ծեծի է ենթարկել Ռազմիկ Ներսիսյանին, սակայն չկա որևէ ապացույց, որ Ռոմանը հարվածել կամ ծեծի է ենթարկել Ռազմիկ Ներսիսյանին։

«Նման բան չկա ու նման բան ասող էլ չկա։ Հակառակը՝ դատարանում վկաները նշել են, որ աղմուկի վրա մոտեցել են։ Ռոմանը գոռացել է՝ օգնեք, ջուր բերեք․ դա մարդ սպանողի գործողություն չէ։ Իրենք մտերիմ ընկերներ են եղել, շատ մտերիմ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ այս ընթացքում կատարվել է փորձաքննություն, որի արդյունքում փորձագետներն ասել են՝ այն հագուստով, որով եղել է տուժողը, հնարավոր չէր ընկնել մեքենայից։ Ռուբեն Բալոյանը պնդում է, սակայն, որ դա փաստ է՝ Ռազմիկ Ներսիսյանն ընկել է մեքենայից։ Իսկ հագուստը եղել է լվացված։

«Փորձաքննության ժամանակ հագուստը լվացած է եղել, ու քննիչը դատարանից այդ փաստը թաքցրել է»,- ասում է փաստաբանն ու նշում նաև, որ տուժողի մայրն էլ պնդել է, որ հագուստն ընկերներն են լվացել՝ թաքցնելով այն փաստը, որ դա ոչ թե ընկերների, այլ իրենց բարեկամների ձեռքի գործն է։

Փաստաբանն ընդգծում է, որ այս գործում մեծ խնդիր կա։ Նրա խոսքով` հետագայում փորձագետները հրաժարվել են իրենց տված ցուցմունքից, իսկ դատաբժիշկների տված ցուցմունքի հետ էլ անհամաձայնություն ու հակասություններ կան։

Ուստի, փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել։

«Մենք պետք է ոչ թե միայն դատաբժիշկների ցուցմունքներով առաջնորդվենք, այլ փորձաքննության։ Դատաբժիշկները պնդում են, որ Ռազմիկը հարվածներ է կրել գլխին, բայց չէ՞ որ մեքենայից վայր ընկնելիս ու գլորվելիս կարող էր կրել այդ հարվածները։ Այն, որ փորձաքննության են ենթարկվել լվացած շորերը՝ անլուրջ ու անընդունելի է»,- նշում է փաստաբանը։

Նա նկատում է, որ բացի հագուստից, կան նաև տուժողի կոշիկները։ Այս մասով փորձագետներն այլ եզրակացություն ու ցուցմունք են տվել, քանի որ դրանք լվացված չեն եղել։

«Կոշիկները չեն լվացվել, ու այդ մասով 2 փորձագետ է հարցաքննվել, ովքեր նշել են, որ այն վնասվածքները, որոնք կան կոշիկների վրա, մեքենայից վայր ընկնելու հետևանքով կարող էին առաջանալ։ Հակառակ հարցին, թե՝ իսկ կարո՞ղ էին այդ վնասվածքներն առաջանալ այն տուժողի կոշիկներին, ով ասֆալտին էր ընկել հարվածի հետևանքով, փորձագետները միանշանակ պնդեցին, որ չէին կարող առաջանալ»,- ասաց փաստաբանը։

Նա պնդում է, որ այս հարցում լուրջ հակասություններ են առաջացել, ինչպես նաև լուրջ խնդիրներ կան կապված վկաների հետ։ Փաստաբանը նշեց, որ գործով անցնող երկու կնոջ ապօրինի պահել են կալանավայրում։ Նա ընդգծում է, որ այս գործով բավականին ապօրինություններ են արված։

«Ցուցմունք ստանալու նպատակով, կանանց ապօրինի պահել են կալանքի տակ։ Դրա վերաբերյալ դատարանում 3 անձ ցուցմունք է տվել։ Այդ մասով ես բողոք եմ գրել մարզի դատախազին և ոչ մի լուրջ պատասխան չեմ ստացել, փոխանակ իրենք գործ հարուցեին ու քննություն կատարեին»,- ասաց Ռուբեն Բալոյանը։

Նա Ռոման Մովսիսյանին կալանքի տակ պահելու` միակ շահագրգռված անձ տեսնում է գործով դատախազ Կարեն Սուքիասյանին։

«Նա է թելադրում»,- ասում փաստաբանն ու կրկնում, որ Ռոման Մովսիսյանը սպանություն չի կատարել։

«Հասկանո՞ւմ եք՝ մարդը եկել, ասում է՝ իրեն կալանքի տակ պահել են, ասել՝ ցուցմունք տուր Ռոմանի դեմ, քեզ բաց թողենք կալանքից։ Ա'յ, նման ցուցմունքներ կան դատարանում տված»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է, այդտեղ ընդհանրապես հանցանք չկա:

Հ․Գ․  Գործով դատախազը Լիդա Նանյանի թոռն է։ Նանյանը տարիներ առաջ զբաղեցրել է բավականին աչքի ընկնող պաշտոններ։

 

Արմինե Մկրտումյան