Մի նարինջի պատմություն, կամ նարնջի ճանապարհը մինչև ձեր սեղանին հայտնվելը (տեսանյութ)

Գործարար Հարություն Մնացականյանը հրապարկել է տեսանյութ և կից գրել․
«Մի նարինջի պատմություն , կամ նարինջի ճանապարհը մինչև ձեր սեղանին հայտնվելը (նույն ձևով մանդարինն էլ է անցնում)։
Մթերվում է կիսախակ վիճակում, պահվում, արհեստական կերպով հասեցվում է, այնուհետև հոսքագծով անցնում, ներկվում է, հետո չորացվում է, այնուհետև լաքապատվում է, հետո ձեռքով կամ հատուկ ֆոտոսեպարատորով սորտավորվում, տարայավորվում, բարձվում բեռնատարը հայտնվում մեծածախ շուկայում կամ առևտրի կետերում, հետո խանութ, կամ շրջիկ մանրավաճառների մոտ, այնուհետև հայտնվում ձեր սեղանին»։