Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործից
Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներԳիտե՞ք ինչ է հիմա իրականում կատարվում հասարակական-քաղաքական դաշտում. մի նոր ֆիլտրացիա. քաղաքագետՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին 6 ամսում կազմել է 5 մլրդ դրամ. Գևորգ ՍտեփանյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C
Խոշոր հրդեհ՝ Եղվարդում հայտնի «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տարածքում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից
Լավրովն ու Սի Ցզինպինը քննարկել են տարածաշրջանային հարցերՄիայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար․ Գևորգ ՊապոյանԱհաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը. «Ժողովուրդ»Փաշինյանին կանչել են բացատրության. «Հրապարակ»«Ուր որ գնաս, հետդ կգամ». Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը` խորացել. «Հրապարակ»«Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց. «Ժողովուրդ»Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»«Ջի Թի Բի»-ն իր արտահանման թվերը թաքցնում է. ՊԵԿ-ի պատասխանը. «Ժողովուրդ»Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»
Վթար Մասիսում. մեքենաներից մեկի ուղևորը տեղում մահացել է, կան վիրավորներ
ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ ՇարմազանովԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ պայքարում են կրակի տարածման դեմ«Ոսկե ծիրան» կինոփառատոնին Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղերՓոխվարչապետը շնորհակալ է Ֆրանսիային ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերի համարՊատրաստ ենք ամեն ինչ տալ Նոային հաղթելու համար․ Բուդուչնոստի պաշտպանՄեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ ԴանիելյանԱլեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել2 դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունՀայտնաբերել են Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին․ մահվան պատճառը՝ կրակոցԱրցախցու խնդիրը վերադարձն է, ոչ թե հարմարվելը կամ արտագաղթելըՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել. Մակրոն«Միջանցքի» հարցում նոր մանրամասներ․ թյուրքագետՀրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել50-օրյա վերջնագիրը շատ երկար ժամկետ է Ուկրաինայի հարցով գործարքի համար․ ԿալասՄակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունըԷրդողանի աշխատակազմը ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունիցԱյս մարտահրավերների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է նվիրված մոտեցումԻնչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Ելիսեյան պալատում․ մանրամասներԱԺ-ում քննարկում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցերը«Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա». ԱՄՆ սենատոր«Մեր գործընկերությունը Հայաստանի հետ երբեք այսքան ամուր չի եղել»․ Մարթա ԿոսԱրարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՎիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ կռվի մասնակիցները կոտրել են ավտոմեքենաների ու տան ապակիներԳավառում ցուցադրվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին ստեղծված ձեռագիր մատյանԼարված իրավիճակ. «Զզվացրիք, ասեք՝ ինչ անենք, էս անտերը հանենք, շոշը թափե՞նք, թե՞ ուտենք» (տեսանյութ)Իսրայելի և Պաղեստինի արտգործնախարարները կմասնակցեն ԵՄ հանդիպմանըՀՀ-ն չի քննարկել ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելըԹրամփը ժամկետներ է դրել Ռուսաստանի դիմացHIMARS- հարվածի հետևանքով ոչնչացվել է Ռուսաստանի 155-րդ բրիգադի հրամանատարությունը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ
Մշակույթ

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 8-ից գործում է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

«Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվել են հուշարձանի հարուստ հավաքածուից ավելի քան 150 ինքնատիպ նմուշներ, որոնք հայտնաբերվել են 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։

Ցուցասրահում ներկայացված են առարկաներ՝ բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի Լճաշենի հնահասարակության կենցաղի, արհեստների, հոգևոր պատկերացումների, տեխնոլոգիական ձեռքբերումների և սոցիալական կառուցվածքի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լճաշենի ուշբրոնզեդարյան համայնքում սոցիալական շերտավորման հնագիտական արտահայտչամիջոցների ներկայացմանը՝ իշխանության խորհրդանշաններ, անվավոր փոխադրամիջոցներ և այլն:

Նշենք, որ Լճաշենի հնավայրը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են 1866 թվականից և շարունակվում են մինչ մեր օրերը։

Բազմաշերտ հուշարձանն աչքի է ընկնում իր միջնաբերդերով առանձնացված հզոր պաշտպանական համակարգ ունեցող ամրոցով, հիմնականում բրոնզեդարյան դամբանադաշտում: Հուշարձանն ուշադրություն է գրավում այստեղ հայտնաբերված ավելի քան երկու տասնյակ անվավոր փոխադրամիջոցներով (սայլեր, կառքեր), դրանց ուղեկցությամբ` առանձ­նաշնորհյալ կարգավիճակ ունեցող անձանց թաղումներով, առաջավորասիական երկրների հետ կապեր ցույց տվող առարկաներով (կնիք, զենքեր, խեցեղեն առարկաների ձևեր), մետաղագործական, խեցեգործական, փայտամշակության զարգացած ավանդույթներով:

Նշենք, որ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրության շրջանակում «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցությամբ պատրաստվել է ֆիլմ, իսկ առաջիկայում կհրատարակվի գիտական պատկերագիրք։

Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակային է նաև Հայաստանի պատմության թանգարանում օրերս անցկացված «Զինվորը, քուրմն ու առևտրականը․ վերակարգության հնագիտական դրսևորումները բարդ հասարակություններում» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում: Գիտաժողովին մասնակից շուրջ երեսուն հայ և օտարազգի հետազոտողներ իրենց զեկույցներում հիմնականում անդրադարձել են մեզ հասած բրոնզեդարյան ուշագրավ ժառանգությանը։

Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։