Սերգեյ Ատոմյանը ՔԿԾ պետի պաշտոնից ազատվել է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու պատճառո՞վ
Օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սերգեյ Ատոմյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15–ից։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ազատման պատճառը եղել է այն, որ Սերգեյ Ատոմյանը թույլ է տվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեսակցել իր մորը:
Սակայն, NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ հիմնական պատճառն ամենևին էլ կապված չէ նախկին նախարարի և նրա մոր տեսակցության հետ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Սերգեյ Ատոմյանը փորձել է մաքսանենգ ճանապարհով` առանց ակցիզային դրոշմանիշերի, 400 000 տուփ ծխախոտ արտահանել և բացահայտվել է:
Ըստ մեզ հասած տեղեկության` սա է եղել հիմնական պատճառը, որի համար նա ազատվել է պաշտոնից: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի հետ տեղի ունեցածին, ապա դա միայն շարժառիթ էր:
Արմինե Մկրտումյան