Իրանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, նախազգուշացում արել ԱՄՆ-ին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը քիչ առաջ Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ավարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումը, գրում է The Times of Israel-ը։
Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում իրանցի դիվանագետը նախազգուշացրել է, որ եթե ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները չդադարեն, ապա ԱՄՆ-ը «չի փրկվի այդ կրակից»։