Վայքում այրվում է գազալցակայանն ու հեղուկ գազի կայանը. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ Վայք քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել գործող գազալցակայանում և հեղուկ գազի կայանում։
Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Թե ինչն է այրվում, այս պահին հնարավոր չէ հայտնել։
Տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի հանձնարարականով ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ովքեր ուժեղացած հերթապահություն են իրականացնում։
Այս պահին հրշեջները մեծ դժվարությամբ, իրենց կյանքը վտանգելով պայքարում են կրակի տարածման դեմ։
Մանրամասները՝ քիչ ուշ