Փաշինյանն է դիմել Բաքվին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին. ՊՆ նախկին նախարար

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը իր տեսաուղերձում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգմանը։
Նա նշել է, որ հավաստի տեղեկություն ունի՝ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, վախենալով սեփական աթոռից, դիմել Ադրբեջանին և խնդրել ձերբակալել Ռուբեն Վարդանյանին, չթողնել նրա մուտքը Հայաստան։