Փաշինյանն ինձ պաշտոնից հեռացրել է կրակ բացելու հրաման տալու համար․ ՊՆ նախկին նախարար (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը ուղերձ է հղել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև իր պաշտոնանկությանը․
«Նիկոլ Փաշինյանն ինձ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացրել է կրակ բացելու հրաման տալու, Արցախ այցի և այն պաշտպանելու որոշման համար»,- ասել է նա։
Կարապետյանը նաև նշել է, որ Փաշինյանն է դիմել Ադրբեջանի ղեկավարությանը և խնդրել առևանգել Ռուբեն Վարդանյանին։