Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակում. առաջացել է շրջվելու վտանգ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Բազմաբերդ գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և թեքվել, ինչի հետևանքով առաջացել է շրջվելու վտանգ:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում են վարորդի ինքնությունը:
Հրշեջ-փրկարարներն ու պարեկները ավտոմեքենան համատեղ ուժերով դարձի են բերել և տեղափոխել ճանապարհի երթևեկելի հատված: