Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ

«Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու շուրջ»,- այդ մասին ԱԺ-ում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը․
«ՀՕՊ-ն այսօր մեր ամենակարեւոր բացերից ու խնդիրներից է, հատկապես՝ 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ Մեզ նոր որակ է պետք, մենք պետք է հաշվի առնենք աշխարհի լավագույն օրինակները, ինչպես նաև մեր բնութագրերը՝ որ մենք փոքր երկիր ենք, նույնիսկ ռազմավարական տարածքային խորություն չունենք, և ըստ այս ամենի պետք է կազմակերպենք մեր հակաօդային պաշտպանությունը»,- նշել է պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ այս թեման քննարկվելու է Ֆրանսիայի հետ, սակայն այլ երկրների հետ նույնպես չեն բացառվում բանակցությունները։
Հարցին, թե զենքը անվճար կտրամադրվի՞, թե՞ Հայաստանը պետք է վճարի դրա համար, Խաչատրյանը պատասխանել է, որ զենքը նվեր չի տրվում, Հայաստանը վճարում է ամեն ինչի համար։