Զելենսկին Ալիևի հետ զրույցում կրկին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» աջակցություն է հայտնել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հերթական անգամ հայտարարել է՝ Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Զելենսկին Ալիևին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերած հումանիտար օգնություն տրամադրելու համար։