2024թ. 1-ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը Կանգնեցրել է մեքենան, բաց պատուհանից չորս կրակոց արձակել․ ՔԿ-ն մանրամասնում է սպանության փորձը Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող տարածքների հանձնման համար փոխհատուցում ստանալ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են․ ՈՒՂԻՂ Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը «վտանգավոր քայլ է» Մենք պետք է երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը. ՄԻՊ Լրագրողների հետ քննարկվել են ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները․ քննարկում Ծաղկաձորում Երևանում բախվել է 4 մեքենա․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Վեհափառը հորդորել է եկեղեցականներին հոգևոր ծառայության անդաստանում ավելի զորացնել համայնքային կյանքը Տղամարդու փախուստի փորձը կանխվել է, ատրճանակը հայտնաբերվել է (տեսանյութ) Արարատ լեռան վրա 2 լեռնագնացի դի է հայտնաբերվել Արհեստական ​​բանականության վրա հիմնված նոր ալգորիթմը կճանաչի հարբած վարորդներինԱշնանը ոչ մի ծառ ծրագրի շրջանակում չի հատվի. «Ազգային առաջընթաց»-ը դիմել է դատարանԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջՀուլիսի 23-ին 7 ժամով լույս չի լինիԱմերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ են թռչել Ուկրաինայի սահմանների մոտՎիզաների ազատականացման բանակցություններով կերակրեցին նաև ուկրաինացիներին, որպեսզի հետո օգտագործեն ու թնդանոթի միս դարձնեն․ Անդրանիկ Թևանյան«Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր»…». ՀայրապետյանԵվրոպական ինտեգրման օրակարգը Հայաստանում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից. այդպես էլ շարունակվելու է. Արսեն ԹորոսյաԵմենը հրթիռակոծել է ԻսրայելըՀունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողՎահե Ղազարյանը Ծաղկաձորում հանդիպել է լրագրողների հետ (լուսանկարներ)Նգույեն Ֆու Չոնգի հիշատակը վառ կմնա մարդկանց հուշերում․ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետինՍուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հավաք կա. բանախոսը Հայկ Մամիջանյանն էՊետդեպի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կողմից, աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանատուն«Ես մտադիր եմ վաստակել թեկնածու դառնալու կոչումը». Քամալա ՀարիսԾառերը վնասելն ամենավատ հանցագործությունն է և ենթադրում է քրեական պատասխանատվություն․ ԱվինյանՌանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով խփել է 17-ամյա տղային
Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել
Հրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաՎերին Լարսում կուտակումներ են. 2500 բեռնատար է սպասում
Պահանջել են բարձր չխոսել, հետո սպանել են 37-ամյա Արսեն Աֆիյանին. նոր մանրամասներ` «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդու մասնակցությամբ միջադեպից
Պարզվում է, որ անձրևներն են մեղավոր՝ շատացել են․ Ավինյանն արդարացել է ու ասել, որ «Վեոլիա ջուրը» լավ չի մաքրում (տեսանյութ)Սևանի ավագանու անդամին կյանքից զրկել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ․ մանրամասներ՝ ողբերգական կրակոցներից (տեսանյութ)Ադրբեջանական աղբյուրները շարունակում են ՀՀ ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով. վարչապետի աշխատակազմԲայդենը շատ իմաստուն քայլ արեց, իսկ Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար. միջազգայնագետՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը (լուսանկար)Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերումՌԴ-ից տարանջատումը նաև անվտանգության ուղղությամբ է, ինչը բևեռային վերանայումների առանցքային բաղադրիչն է․ Տիգրան ԱբրահամյանԿարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի ղեկավարներին
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք. Բագրատ Սրբազան
6-7 բալանոց երկրաշարժ` Վրաստանում. այն զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 և Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ
Գյումրիում քաղաքացին հայտնաբերել է քրոջ դին՝ գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ դիրքում․ կա ձերբակալված
3 զոհ, 1 վիրավոր․ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 8 ավտոմեքենա
Գազի պայթյուն Ռուսաստանում. կա մոտ երկու տասնյակ վիրավոր
Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
Խոշոր ավտովթար՝ Տիգրանաշենի ոլորանում. իրանական բեռնատարը հայտնվել է ձորումԱյսօր լուսաբացին ուկրաինական անօդաչուները հարձակվել են Վորոնեժի ուղղությամբ
Քաղաքականություն

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է մշտադիտարկումներն ադրբեջանական մեդիա տիրույթում

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ։

Ընդհանուր առմամբ, Պաշտպանը և Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ:

Կոռնիձորում, ապա Գորիսում և Վայքում փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել և տեղում լուծում են ստացել մի շարք խնդիրներ, որոնք առնչվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելության, հաշվառման գործընթացների կազմակերպման հետ կապված տարբեր հարցերի, անձանց կացարանով ապահովելուն, առաջնային անհրաժեշտության իրերի, հիգիենայի պարագաների տրամադրմանը։

Պաշտպանը կարևորել է, այդ թվում՝ խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքների կատարելագործման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ընթացակարգերի երաշխավորումն ու երեխաների տարիքային առանձնահատկություններից և կարիքներից բխող առանձնահատուկ մոտեցման ու ծառայությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացմանն աջակցելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 24-ից սկսած՝ շուրջօրյա ռեժիմով իրականացնում է նաև Աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ահազանգերի ու բողոքների ուսումնասիրություն։ Մշտադիտարկվում և ամփոփվում են տեղական և միջազգային մամուլը, սոցիալական մեդիայի հրապարակումները, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրները։

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքներով ուսումնասիրվել է շուրջ 2000 ահազանգ։ Բարձրացված հարցերը վերաբերել են հիմնականում կացարանով, տաք հագուստով, սնունդով ու հիգիենայի պարագաներով, մանկական խնամքի պարագաներով ապահովելուն, ինչպես նաև հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուն, անձանց բժշկական օգնության իրավունքին և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ներկայացված խնդիրները մեծամասամբ հասցեագրվել ու լուծում են ստացել իրավասու մարմինների ներկայացուցիչների, իսկ առանձին դեպքերում՝ կազմակերպությունների և անհատների հետ Պաշտպանի համագործակցության արդյունքում: Միևնույն ժամանակ, Պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման առնչությամբ համակարգային լուծումների կատարելագործման անհրաժեշտությունը:

Ասվածից զատ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկումներն ադրբեջանական մեդիա տիրույթում՝ փաստագրելով էթնիկ հայերի նկատմամբ բռնության կոչերը՝ հատկապես կանանց և երեխաների թիրախավորմամբ, ատելության և թշնամանքի քարոզը։ Նմանօրինակ բոլոր հրապարակումներն ուսումնասիրվել են, և հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է միջազգային գործընկերներին։ Միջազգային գործընկերներին և իրավասու մարմիններին են ներկայացվելու նաև այս փուլում իրականացվող և ամփոփվող փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել շուրջօրյա ռեժիմով՝ ապահովելով նաև նշված հարցերի հասցեավորումն ու լուծումը։