Երևանում արցախցի դպրոցականին համադասարանցիները դիմավորել են նվերներով (լուսանկարներ)

Երևանում արցախցի դպրոցականին համադասարանցիները դիմավորել են նվերներներով։ Նրա մայրը՝ Նարինե Ավանեսյանը, նկարներ է հրապարակել և կից գրել․
«Հուզմունքից չէի կարողանում զսպել արցունքներս․
Մի պահ ինձ հիշեցի 90-ական թվականին․ ինձ էլ էին այսպես դիմավորել 15 կվարտալի երեխաները։
Ես շնորհակալ եմ իմ հայաստանաբնակ հայերին, որ միշտ մեր թիկունքում կանգնած են:
Աստված օրհնի բոլորիդ»:


