Գրիգորյանը Հարավային Կովկասում ԶՖԳ տնօրենի հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածների խնդիրները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից նշված ծրագրերին հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը: