Բաքուն պաշտոնապես հայտարարեց՝ ձերբակալել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ գերեվարել և Բաքու է առևանգել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, փոխանցում է APA գործակալությունը։
Հիշեցնենք՝ Բաքվում գերեվարված են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը։