Ինտերը շատ լեգենդներ են ունեցել, ինձ համար մեծագույնը եղել է ֆենոմենալ Ռոնալդոն․ Մխիթարյան
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմում խաղալու ցանկության, երկրպագուների և իր կուռքերի մասին, փոխանցում է Armsport-ը․
«Այս մարզաշապիկը կրելը հպարտություն է, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում կրել ֆուտբոլային աշխարհի նման կարևոր ակումբի մարզաշապիկը, և այդ պատճառով ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ «Ներաձուրիների» գույները:
Ինձ միշտ դուր է եկել կապույտ գույնը, չգիտեմ ինչու, բայց իմ առաջին թիմը Հայաստանում ուներ նույն գույները, ինչ «Ինտերը»՝ սև, կապույտ և սպիտակ, երևի դրա համար էլ սիրեցի կապույտ գույնը:
Մինչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը, ես միշտ երազել եմ խաղալ Եվրոպայի լավագույն թիմերում, բայց չէի կարող պատկերացնել, որ կարող եմ դա անել այսքան ուժեղ ակումբներում։ Ինձ բախտ է վիճակվել հասնել բազմաթիվ նպատակների, և ամեն օրը իսկապես յուրահատուկ էր:
Մյուս կարևոր խթանը մեր երկրպագուներն են, որոնք մեզ հետ են յուրաքանչյուր խաղում։
Ֆուտբոլիստ դարձա բացառապես հորս շնորհիվ, նա էր, որ ինձ ոգեշնչեց զբաղվել այս սպորտաձևով։ Նա նույնպես ֆուտբոլ էր խաղում, և եթե նրա օրինակը չլիներ, ես չէի ընտրի ֆուտբոլը։ Նա իմ առաջին կուռքն է, օրինակ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս, հենց նրա համար ընտրեցի այս սպորտաձևը։
«Ինտերը» շատ լեգենդներ են ունեցել․ ինձ համար մեծագույնը եղել է ֆենոմենալ Ռոնալդոն, բացառիկ խաղացող, ես երբեք չեմ տեսել նրա նման մեկին և կարծում եմ, որ նույնիսկ ապագայում դժվար կլինի գտնել այնպիսի խաղացողի, որը նման տարբերություն կստեղծի ինչպես նա»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել Fcinter1908.it-ը։