ԿԽՄԿ-ն օգնել է Արցախից տարհանել շուրջ 100 հիվանդի և տարեցի

ԿԽՄԿ-ն օգնել է սեպտեմբերի 29-ից ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց։ Այդ մասին ասվում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի թվիթերյան(X) էջում։
Կարմիր խաչի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թույլ է տվել օգնել ցանկացողներին տարհանել Արցախից.
«Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ: